Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։ Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակները Հայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնում Գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակ Բերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանը Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 

Զարտուղի ճանապարհով կփորձեն ազատվել Հրայր Թովմասյանից. ինչ կասի Վենետիկի հանձնաժողովը

Իրավունք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստով որոշել է քննարկել իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս նախագիծը քննարկման առաջին օրից բազմաթիվ սահմանադրագետների և ընդդիմադիր գործիչների կողմից դիտարկվեց հակասահմանադրական և քննադատվեց:

Ինչ է ենթադրում օրենքի նախագիծը, Սահմանադրության որ հոդվածներին է հակասում և ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:

-Սահմանադրագետների մեծ մասը, այդ թվում նաև Դուք, պնդում եք, որ Հովակիմյանի հեղինակած նախագիծը հակասահմանադրական է: Սահմանադրության որ հոդվածներին է հակասում այն:

Օրենքի նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է: Մեր Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ Սահմանադրական դատարանը ՍԴ-ի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է Սահմանադրական փոփոխությունների նախագծի և հանրաքվեի իրականացման մասին իրավական ակտերի Սահմանադրության համապատասխանության հարցը:169-րդ հոդվածն արդեն սահմանում է այն սուբյեկտների շրջանակը, որոնք կարող են դիմել Սահմանադրական դատարան: Այս հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը դիմում է ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ սահմանադրությանը համապատասխանելիությունը հաստատելու համար: Առաջարկվող նախագծով ՍԴ դիմելու պարտադիր պահանջը հանվում է, այսինքն իրենք թույլատրելի նորմ են մտցնում ԱԺ կանոնակարգում, որ Սահմանադրական փոփոխություններն արվեն առանց ՍԴ համաձայնության:

- Նախագիծն ընդունելուց հետո, երբ արդեն ՍԴ-ն չի «խառնվի» Սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, ով կհրապարակի որոշումն ու կստորագրի որոշման տակ:

-Նախագծի ընդունումից հետո միայն ԱԺ նախագահն է ստորագրում և հրապարակում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ որոշումը: Այսինքն, այն մեկ ուժը, որն ունի բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում, լիովին վերացնում է իշխանությունների միջև հակակշռման մեխանիզմները և այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ որևէ կերպ կոնսենսուսի չգնա այլ սահմանադրական մարմինների՝ այս դեպքում ՍԴ-ի և Հանրապետության նախագահի հետ: Այսինքն՝ ՍԴ-ից բացի, «խաղից դուրս է մնում» նաև ՀՀ նախագահը: Զսպման և հակակշիռների մեխանիզմը, որ գործում է ողջ աշխարհում, մեզ մոտ փորձում են վերացնել: 

-Միջազգային փորձը մեջբերեցիք, ձեր կարծիքով այս նախագծի ընդունմանն ինչպես կարձագանքի Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը:

-Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների կողմից շատ կոպիտ արձագանք կհաջորդի այս նախագծի ընդունմանը, որորվհետև սա բացահայտ հակասահմանադրական քայլ է, իսկ այդ կառույցներում աշխատող սահմանադրական իրավունքի անկախ փորձագետները պայքարում են հենց օրենքները պահպանելու համար: Եվ չնայած՝ հանձնաժողովի կարծիքները որոշիչ չեն, գրեթե միշտ հաշվի են առնվում անդամ երկրների կողմից, այս հույսով պիտի սպասենք նրանց օբյեկտիվ արձագանքին:

-ՍԴ-ին ու Սահմանադրական փոփոխություններին առնչվող բոլոր հարցերը քննարկվում և որոշվում են մեծ շտապողականությամբ, ինչո՞ւ, ո՞րն է այս նախագծի՝ այսքան արագ, արտահերթ նիստով ընդունելու նպատակը:

-Նպատակը պարզ է՝ տրամաբանորեն հրաժարվել ՍԴ-ից և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այս նախագիծն ընդունելուց հետո նրանք միանշանակ կգնան Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Սահմանադրական փոփոխությունների փաթեթն էլ չեն ուղարկի ՍԴ: Նորից եմ կրկնում, սա հակասահմանադրական է և իրավական ոլորտում ճգնաժամի է հասցնելու:

Աիդա Կիրակոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակներըՀայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնումԳիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակԲերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Սպիտակ տանը պարասրահի կառուցմանըԵրևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. ՄանրամասներԲժիշկը նշել է գլխուղեղի ուռուցքի անսովոր ախտանիշը5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումՄանկական հագուստի չափազանց բաց դիզայնը բուռն քննարկումների պատճառ է դարձելՓաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ ԱբրահամյանԵՄ-ին կոչ են արել համաձայնեցնել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում դիրքորոշումներըՀետապնդումն ավարտվեց ողբերգությամբ․ 7 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են ոստիկանական մեքենայի հետ «Volkswagen»-ի բախման հետևանքով ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացելՉինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանելՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններինՈւժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերիցԱմուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգըՆեթանյահուն վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի. Թուրքիայի խորհրդարանՆման սրիկաների համար ներում չկա. ՄեդվեդևՂազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել ՍահմանադրությունըԵվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր ենԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփՀարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. ԻսպանիաԶախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. ԹրամփՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)Թրամփը բացատրել է` ինչ պայմաններում կարող են իրեն իմպիչմենտի ենթարկելՈստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Թրամփը մերժում է այն ենթադրությունները, թե ԱՄՆ ռազմական հնարավորությունները թույլ են«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ ԶախարովաՌուսաստանում հինգ տարում ավելի քան 230 նավ է կառուցվելՖին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասինԹրամփը հայտնել է` ինչն իրեն կուրախացնի
Ամենադիտված