Աջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք 1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան BRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի Հայաստանում Նարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»» Անկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույնները Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ին Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած 

Հրայր Թովմասյանի մասին տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածը. ՀՌՀ

Հասարակություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ։

«Ս.թ. հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, որին հետևեցին տարատեսակ մեկնաբանություններ ու շահարկումներ, և որն առիթ դարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար:

Հանձնաժողովը, ուսումնասիրելով վերը նշված տեսանյութը, նպատակահարմար է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները.

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրավասու չէ միջամտել հանրային հեռարձակողի, ինչպես նաև այլ` մասնավոր հեռարձակողների բովանդակային քաղաքականությանը, և գործում է` ղեկավարվելով բացառապես հեռարձակողների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և Հանձնաժողովի կողմից ընդունված կարգերով:

Հանձնաժողովը կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն  առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, որի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցներին: Սակայն, անհրաժեշտ ենք գտնում արձանագրել, որ տվյալ դեպքում վերը նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է:

Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հանձնաժողովը բազմիցս հրավիրել է գործադիր և օրենսդիր մարմինների ու հանրության ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ այս և նմանատիպ օրենսդրական բացերը (բազմաթիվ այլ երկրներում այս խնդիրները օրենսդրորեն կարգավորված են) նվազեցնում են Հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները և սահմանափակում են ՀՀ քաղաքացիների իրավունքը` ստանալու օբյեկտիվ, անկողմնակալ, ատելության խոսքից և մանիպուլյացիաներից զուրկ տեղեկատվություն: Ցանկանում ենք նաև նշել, որ ժողովրդավարական երկրներում նման խնդիրները լուծվում են լրագրողական ինքնակարգավորվող մարմինների կողմից:

Հանձնաժողովն ափսոսանքով նշում է, որ անմեղության կանխավարկածի, ինչպես նաև տեղեկատվության անաչառության, տեսակետների բազմազանության, պատասխանի իրավունքի սկզբունքների, ինչպես նաև լրագրողական վարքագծի խախտումները ավելի հաճախ են տեղ գտնում մի շարք մասնավոր հեռուստաընկերությունների հաղորդումներում, սակայն այդպիսի խախտումները չեն արժանանում հանրության, քաղաքական ուժերի, հասարակական և ժուռնալիստական կազմակերպությունների ուշադրությանը:

Հանձնաժողովն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվեց իր պարզաբանումները ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ: Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 31-ի՝ Խորհուրդը պատասխանատու է հանրային հեռուստառադիոծրագրերի ծրագրային քաղաքականության, լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման համար և պարտավոր է բողոքների հիման վրա, կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրել լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը: Հետևաբար, հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ (անկախ նրանից, թե ինչքանով են հիմնավոր ներկայացրած մեղադրանքները) խորհուրդը պարտավոր է արձագանքել, մշտական երկխոսության մեջ լինել հասարակության հետ:

Հանձնաժողովի հասցեին որոշ անձանց, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի կողմից հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ, Հանձնաժողովը հայտնում է հետևալը. ՀՌՀ-ն ՀՀ Սահմանադրությամբ ստեղծված անկախ պետական մարմին է, և ՍԴ նախագահի խորհրդականը պարտավոր է իմանալ, որ «Հանձնաժողովը էականորեն թերանում է իր գործառույթներում» արտահայտությունը հանրայնորեն հնչեցնելուց առաջ անհրաժեշտ էր համեմատել Հանձնաժովի կատարած ներկա աշխատանքն ավելի վաղ ժամանակների հետ, կամ հստակ նշել օրենսդրությամբ սանմանված այն նորմերը, որոնց համաձայն Հանձնաժողովը պարտավոր էր պատասխանատվության ենթարկել Հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագիրը: Ավելին, խորհրդականը, հանդիսանալով հանրային ծառայող, պարտավոր էր պահպանել հանրային ծառայողի վարքագծի կանոնները, որոնք սահմանված են «Հանրային ծառայության մասին» օրենքով։

Հանձնաժողովը կոչ է անում բոլոր վերգետնյա հեռարձակողներին պահպանել լրագրության մեջ միջազգայնորեն ընդունված կանոններն ու նորմերը, չօգտվել  գործող օրենսդրության անկատարությունից և չօգտագործել լրատվամիջոցները որպես նեղ քաղաքական և անձնական շահերի սպասարկման գործիք, գիտակցել սոցիալական պատասխանատվությունը, չխախտել քաղաքացիների իրավունքը՝ ստանալու ճշգրիտ, բազմակողմանի տեղեկատվություն»: 

 



Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՆոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներԷրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պաշտպանական պատնեշները և ընդլայնել էներգետիկ համագործակցությունըՇախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր ՔՊ-ական համայնքապետի խոսքը ԿԿՀ-ն վարքագծի խախտում է ճանաչելTelegraph. Արքայազն Հարրին ֆիլմ է պատրաստում արքայադուստր Դիանայի մահվան 30-ամյակի կապակցությամբ Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԴպրոցներում կսահմանափակեն բջջային հեռախոսների օգտագործումը Մեքսիկայում Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը. խոսնակ ՌԴ սենատորը Թրամփին կոչ է արել վերջնագիր ներկայացնել ԶելենսկունՁեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքիԻնչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում էReuters. ԱՄՆ-ը պլանավորում է սկսել օգտագործել Գրենլանդիայում գտնվող երկու ռազմական բազաները Մերցի կուսակցության ընտրական ձախողումը կարող է բարդացնել ԵՄ-ի 2 տրլն եվրոյի բյուջեի շուրջ բանակցությունները․ FTՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան ՍաղաթելյանԾովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ) Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան ԱբրահամյանGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը հայտարարել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի քանի հանդիպումների մասին Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Telegraph. Թրամփը Բըրնհեմի հետ կքննարկի Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան ՍաղաթելյանԴատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ ԱվետիսյանինՖիդան. Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճանՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՋերմաստիճանը հասնելու է պատմական առավելագույնի ու անգամ գերազանցելու է այն. Սուրենյան (տեսանյութ)Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի ՀանրապետությանըՆյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ
Ամենադիտված