Կյանքից հեռացել է քանդակագործ Արամ Գրիգորյանը
Հասարակություն
ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանում ճանաչված հայ քանդակագործ Արամ Գրիգորյանը։ ԱՄՆ-ում նրան պատրաստվում էին վիրահատել, սակայն սիրտը չի դիմացել այդ վիրահատությանը։
Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Նովոսիբիրսկի շրջանի հայերի ազգային–մշակութային ինքնավարության ներկայացուցիչը։
«Արամ Գրիգորյանը մահացել է երեկ ԱՄՆ–ում` հիվանդանոցում։ Նրան պետք է վիրահատեին, բայց սիրտը չի դիմացել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` քանդակագործի հուղարկավորությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանում` նրան տեղափոխելուց մեկ շաբաթ անց։ Քանդակագործի կինը և որդին այժմ զբաղվում են այդ հարցերով։
Գրիգորյանը հիմնականում ստեղծագործել է Ռուսաստանում՝ Նովոսիբիրսկում։ 2000 թվականին նրա ղեկավարությամբ քաղաքի կենտրոնում տեղադրվել է Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակը նշանավորող կոթող, որ նվիրված է եղել հայ-ռուսական բարեկամությանը։
2008 թվականին նույն քաղաքում տեղադրվել է նրա կերտած արձանը, որը պատկերել է ճարտարապետ Անդրեյ Կրյաչկովին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում