Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը խուզարկել են ԱԱԾ քննիչները
Իրավունք
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտեցին ԱԱԾ մամուլի բաժնից՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնելուց։
«Ավելի ուշ մամուլի հաղորդագրություն կտարածենք»,- փոխանցեցին ԱԱԾ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ անհայտ անձինք խուզարկություն էին իրականացնում Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, նրանք իրենց հետ տարել էին Վերմիշյանին և նրա համակարգիչները։
Հիշեցնենք, որ թեև Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, սակայն Վերմիշյանը հերքել է իր առնչությունը այդ քրեական գործին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում