Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր. Անդրանիկ Քոչարյանը՝ ԳՇ պետի հետ հանդիպման մասին
Հասարակություն
Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արդյունավետ է որակում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանձնաժողովում ունեցած հանդիպումը: Այս մասին Քոչարյանն ասաց փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում:
«Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալի, ներկայի վերաբերյալ, նաև ապագային միտված հարցերի: Այսօր մենք երեքուկես ժամ հերթական արդյունավետ աշխատանքն ենք ունեցել, որը միտված է եղել ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը պարզելուն և հանրությանը ներկայացնելուն»,- ասաց Քոչարյանը:
Գլխավոր շտաբի նշեց, որ հանձնաժողովը պետք է պատասխանի հանրությանը հուզող մի շարք կարևոր հարցերի, իսկ բոլորի խնդիրն է աջակցել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը:
2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արտակ Դավթյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում