Գյումրեցի ընտանիքը եկել է կառավարության դիմաց. հանդիպում են պահանջում վարչապետի հետ
Հասարակություն
Քիչ առաջ տեղեկացանք, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում:
Գյումրիից Երևան ժամանած ընտանիքի անդամները, որոնց թվում նաև երեխաներ կան, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ ԴԱՀԿ որոշմամբ՝ զրկվել են իրենց տնից և հայտնվել փողոցում:
Գյումրեցի ընտանիքի անդամ Արարատ Խառատյանը հայտնեց, որ իրենց խնդրի մասին բարձրաձայնվել է «Ցայգ», հեռուստաընկերությունով, բայց մինչ օրս լուծում չի տրվել:
Այժմ նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից:
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց հավաքվել են նաև մեծաթիվ ոստիկաններ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում