Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Քննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր 

ԱԱԾ-ն թույլ է տվել կոպտագույն սխալներ. փաստաբանների հայտարարությունը

Իրավունք

ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ․ԲԱՎՐԱՅԻ ՄԱՔՍԱՏԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային Անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան Բավրային մասքակետի ձերբակալված տեսուչների գործով քննչական գործողություններ իրականացնելիս թույլ է տվել կոպտագույն սխալներ:

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ փետրվարի 6-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։

Վարչապետը հայտարարել է, որ,- «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»

 Ն․ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։

Վարչապետի հայտարարությանը չէր նախորդել ՀՀ որևէ իրավապահ մարմնի պաշտոնական հաղորդագրություն Բավրայի մաքսակետում կատարված առերևույթ հանցագործության որևէ դեպքի մասին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իր վերոգրյալ հայտարարությամբ վարչապետ Ն․Փաշինյանը ոչ միայն խախտել է  առերևույթ հանցագործության կատարմանը առնչություն ունեցող անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև՝ կանխորոշել ողջ քննության հետագա ընթացքը և մեղադրական դատավճռի կայացումը։

Վարչապետի հայտարարության պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ստացել է «կանաչ լույս» իրականացնելու ցանկացած՝ անգամ օրենքով արգելված քննչական ու դատավարական գործողություններ վարչապետի ուղղակի «ցուցումը» կատարելու և անձանց առերևույթ հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար։

2020 թվականի փետրվարի 07-ին ներկայացել ենք ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի աշխատսենյակ և ծանուցվել երկու կասկածյալների միջև առերեսում կատարվելու մասին։

Մինչև քննչական գործողությունը սկսելը, իմ և փաստաբան Սյուզաննա Խչեյանի պաշտպանյալը հայտարարել է, որ երկու գիշեր չի քնել, Երևան քաղաքի քննչական վարչության ձերբակալվածների պահման վայրում ընդունել է մի քանի դեղահաբ, ուստի հրաժարվում է քննչական գործողությանը մասնակցելուց, քանի որ չի գիտակցում քննչական գործողության էությունն ու բովանդակությունը, պատշաճ ու ողջ ծավալով չի ընկալում կատարվող գործողության նշանակությունը։

Հիշյալ հայտարարությունից հետո քննիչն արձանագրելով , որ կասկածյալը իրավունք չունի հրաժարվել քննչական գործողությանը մասնակցելուց, այլ կարող է մասնակցելով այդ գործողությանը՝ հրաժարվել ցուցմունքներ տալուց, շարունակել է կատարել առերես հարցաքննությունը։

Սյուզաննա Խչեյանի հետ հայտարարել ենք, որ հրաժարվում ենք մասնակցել իրականացվող ապօրինի գործողությանը, քանի որ այն կատարվում է մեր պաշտպանյալի նկատմամբ, խոշտանգման տարրեր պարունակող հոգեբանական բռնության պայմաններում և դուրս ենք եկել քննիչի աշխատասենյակից;

Նույն ժամանակ մեր պաշտպանյալը հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպանների բացակայությամբ մասնակցել իրականացվող քննչական գործողությանը։

 Մեր դուրս գալուց հետո, քննիչը, աշխատասենյակի դուռը ներսից փակելով, մեր պաշտպանյալի կամքին հակառակ իրականացրել է առերես հարցաքննությունը։ 

Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, քննարկվելու է քննիչի միջնորդությունը՝ մեր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն մինչև միջնորդության քննարկումն արդեն իսկ համոզված ենք, որ դատարանը բավարարելու է քննիչի միջնորդությունը։

Վերոգրյալ համոզումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչապետի հայտարարությունն արդեն իսկ դատարանի վրա ճնշում գործադրելու ակնհայտ իրողություն է, որի պարագայում դատարանը կաշկանդվելով գործադիր մարմնի ղեկավարի «ցուցումով» չի ընդդիմանալու վարչապետի կանխակալ կարծիքին՝ հետագայում նաև հանրային-ֆեյքային հարձակումից զերծ մնալու նպատակով։

     

Փաստաբաններ Վահան Հովհաննիսյան

                               Սյուզաննա Խչեյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույց
Ամենադիտված