Սուրբ Սարգսի տոնի առթիվ հոգևորականներն այցելել են մարտական հենակետեր (լուսանկարներ)
Հասարակություն
Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, փետրվարի 8-ինայցելել է մարտական հենակետեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոգևորականները գնահատանքի խոսքեր են փոխանցել դիրքապահներին հայ ժողովրդի խաղաղության պաշտպանության և զինվորական ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով խորհրդանշական նվերներ՝ աղոթագրքեր հանձնել զինծառայողներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում