Հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդին դանակահարողը
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են փետրվարի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փետրվարի 6-ին՝ ժամը 21:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գլուտեալ շրջանի, գոտկային շրջանի կրծքավանդակի ձախից թիկնային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Պարզվել է, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Պ.-ն է, որը դանակահարվել է Նոր Խարբերդ գյուղում:
Բերման է ենթարկվել Նոր Խարբերդի բնակիչ, 22-ամյա Հայկ Մ.-ն, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ փետրվարի 6-ին Նոր Խարբերդ գյուղի 31-րդ փողոցում ավտոմեքենաների չզիջելու հարցի շուրջ վիճաբանութուն է տեղի ունեցել իր և Ռաֆիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆիկ Պ.-ին:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նաև արնանման հետքեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում