Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է 

Նոր ՀԷԿ-երի ծրագրեր չեն կարող իրագործվել առանց ոլորտի կարգավորումների լրջագույն փոփոխությունների․ ՀԲՃ

Հասարակություն

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են նոր ՀԷԿ-երի կառուցելու թույլտվություններ ու ցանկություններ ունեցող տարբեր ընկերություններ, ինչը հանրային բնապահպանական օրակարգ է վերադարձրել այս խնդիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Արցախում ՀՀ քաղաքացիները նույնիսկ հացադուլի դիմեցին՝ ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման ու այդ խնդիրը կառավարական մակարդակով քննարկումների դաշտ բերելու նպատակով։ Այնտեղ դադարեցվեցին նոր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները, կազմավորվեց հանձնաժողով ու այժմ ընթանում են քննարկումներ խնդիրների բացահայտման ու լուծումներ գտնելու ուղղությամբ։

Երեւանում նույնպես նորություններ եղան՝ ի դեմս «ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ» ՍՊ ընկերության, որը հայտ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարարություն Ձորագետ գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություններ ստանալու նպատակով։ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը մասնակցել է այդ հայտի քննարկումներին ու նախարարությանն է ներկայացրել իր դիրքորոշումը։ Այն իհարկե վերաբերերում է կոնկրետ այս դեպքին, բայց նաեւ ավելի ընդհանրական է ու վերաբերելի ոլորտի այսօրվա բոլոր խնդիրներին։

Մինչեւ դիրքորոշմանը ծանոթանալը կարող եք դիտել նաեւ այս ուղիղ եթերը, որտեղ ներկայացվում են ՀԷԿ-երի ոլորտի կարգավորումների փոփոխությունների անհրաժեշտությունն ու, թե ի՞նչ պետք է աներ եւ ինչ է արել ՀՀ նոր կառավարությունն ու ԱԺ-ն։

Դիտողություններ եւ առաջարկություններ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի Ագարակ եւ Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա «Լոռիբերդ-1» եւ «Լոռիբերդ-2» ՓՀԷԿ-երի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ

1․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան եւ տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձեւը եւ աստիճանը, ջրի քանակական եւ որակական կազմը եւ այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային եւ ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատեւումը եւ վերարտադրությունը: Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման հաստատված պլան մենք չգտանք, որի հետ կարելի էր համեմատություններ անել՝ ինչը շատ խնդրահարույց է։

2․ Կարծում ենք, որ հաշվի առնելով ՓՀԷԿ-երի օգտագործվող ջրաքանակի հսկայական ծավալը (տարեկան 373 մլն խոր/մետր) եւ գետի մոտ 18 կմ հատվածով ջրերի մի մասի խողովակաշարով հոսելն՝ այս դեպքում կարիք կա ունենալու նաեւ ջրօգտագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում տարվա ջրասակավ ժամանակաշրջանում գետի ջրի քանակի էական նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք ջրի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական եւ որակական անթույլատրելի փոփոխություններ, որի հետեւանքով չի ապահովվում ջրային օրգանիզմների գոյատեւումն ու վերարտադրությունը, վատթարանում են գետայաին էկոհամակարգերի վիճակը։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր այս գործոնները, կատարվեն համապատասխան հաշվարկներն ու ներկայացվեն հավաստի մոդելներ։

3․ Քանի որ ջրառի դեպքում լինելու զգալի ազդեցություն գետային էկոհամակարգերի, լանդշաֆտի, այլ ջրօգտագործողների ու հարակից բնակավայրերի վրա՝ պետք է իրազեկում եւ քննարկումներ անցկացվեն ազդակիր բոլոր համայնքներում։ Իրավունքի տեսանկյունից անընդունելի է, որ ՋԹ-ի քննարկումներն անց են կացվում Երեւանում՝ այն էլ այնպիսի ընթացակարգերով, որոնք գրեթե անհնար են դարձնում տեղի բնակիչների մասնակցությունը։ Ըստ էության այսպիսի իրազեկումներն ու քննարկումները դառնում են անիմաստ, քանի որ գլխավոր շահառուները չունեն որոշումների կայացմանը պատշաճ մասնակցելու հնարավորություններ։ Ինչպես նշել ենք 2-րդ կետում՝ տվյալ դեպքի համար անհրաժեշտ ենք համարում ջրօգտագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության իրականացում։

4․ Ջրառի կետերում պետք է լինեն բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգեր, որոնք թույլ կտան պետական լիազոր մարմիններին եւ շահագրգիռ քաղաքացիներին հետեւել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։ Առանց դրանց տեղադրման պահանջի առկայության որեւէ ՓՀԷԿ-ի որեւէ գետից ՋԹ տրամադրելն համարում ենք անթույլատրելի։ Անթույլատրելի ենք համարում նաեւ նոր ՓՀԷԿ-երի որեւէ ծրագրի իրականացում՝ քանի դեռ դրանց հզորության վերին սահման է համարվում 30մՎտ-ը, որն 2011թ-ի կոռուպցիոն որոշմամբ սահմանվել է նախկին կառավարության կողմից՝ մինչ այդ գործող 10մՎտ-ի փոխարեն։

5․ Ձորագետի ավազանում կան նաեւ այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյոք հաշվարկվե՞լ է, թե ի՞նչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա եւ արդյոք չի՞ խախտվի նրանց իրավունքները եւ ջրօգտագործման թույլտվությունների մեջ նշված պայմանները։ Ձորագետի վրա արդեն իսկ կա 4 գործող ՓՀԷԿ, իսկ 5-րդն էլ կառուցման փուլում է։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր այդ ջրօգտագործողների գործունեության կուտակային ազդեցությունը գետի ավազանի, ջրերի որակի կենսաբազմազանության եւ ջրային էկոհամակարգերի վրա։

6․ Պարզ չէ, թե արդյոք հայտում հաշվի՞ առնվել են կլիմայական փոփոխությունների հետեւանքով ջրային հոսքերի նվազման միտումները ջրառի քանակների ու բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ եւ դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։

7․ Նաեւ հայտի մեջ կա դիմում, որտեղ նշված է, որ ընկերությունը սկսել է ՓՀԷԿ-երի նպատակային նշանակության հողամասերի ձեռքբերման գործընթացը։ Քանի որ մենք չտեսանք դրանք հայտում ու քննարկման ժամանակ՝ հարց է առաջանում, թե արդյոք ընկերությունն ունի՞ դրանք եւ սերվիտուտի պայմանագրերը, ներկայացրե՞լ է դրանք նախարարությանը։ Դրանց բացակայության պայմաններում կարծում ենք, որ ՋԹ- հայտը պետք է չընդունվեր քննարկման։

8․ Ներկա պահին ՊԵԿ-ի կայքում ցույց է տալիս, որ «ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ» ՍՊ ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ Հարց է առաջանում, թե արդյոք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պե՞տք է նման դեպքում իրենց ներկայացրած հայտն ընդուներ քննարկման, այլ ոչ թե ընդհանրապես մերժեր։

Եզրակացություն․ հաշվի առնելով վերոնշյալ բացթողումները, փաստաթղթերի բացակայությունը, հարցադրումները եւ տարբեր միջոցառումներ կատարելու առաջարկները՝ կարծում ենք, որ ջրօգտագործման թույլտվության հայտը պետք է մերժվի, քանի որ այս պայմաններում հնարավոր չէ ճիշտ գնահատել եւ հաշվարկել էկոլոգիական ու այլ ազդեցությունների աստիճանը, ինչպես նաեւ պատշաճ վերահսկել ջրօգտագործման բացասական հետեւանքները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ
Ամենադիտված