Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանին Ստեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբ Ճամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունում Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը 

«Հիվանդ»-ի փոխարեն այսուհետ օգտագործվելու է «պացիենտ» հասկացությունը. փոխնախարար (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որով առողջապահության ոլորտում հստակեցվում են մի  շարք հասկացություններ, սահմանվում հստակ լիազորություններ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Օրենքը հանդիսանում է առողջապահության ոլորտի հիմնարար օրենքների մեկը: Առաջարկված փոփոխություններն ու լրացումները կոչված են պաշտպանելու պացիենտների իրավունքները մի կողմից և կառավարության և պետական լիազոր մարմնի իրավասությունները՝ մյուս կողմից: Նախագծով առաջարկվում է գործող օրենքի հասկացությունները լրացնել նոր սահմանումներով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պարտականություն սահմանվել է բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ՀՀ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը, եթե ԲԿ տեղափոխված պացիենտը գիտակցությունը կորցրած վիճակում է կամ ունի որոշակի վնասվածքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել բռնի կամ հակաօրինական գործողություն: Բարեփոխման արդյունքում ԲԿ-ները հստակ կունենան այն ծավալը, որի դեպքում պետք է հաղորդում ներկայացնեն ոստիկանություն»,-ասաց Ավանեսյանը:

Սահմանվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը և գործունեության ապահովմանն ուղղված դրույթներ: Համակարգը ենթադրում է տեղեկատվության ենթակառուցվածքների ամբողջություն, ինչն ապահովելու է յուրաքանչյուր պացիենտի բժշկական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումն ու օգտագործումը:

Սահմանվել է «բժշկական գաղտնիք» հասկացության իրավական բովանդակությունը, դրա փոխանցմանը և մշակմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես բժշկական գաղտնիքի փոխանցման պայմանները: Նախատեսվել է ստեղծել բուժաշխատողների ընդհանուր ռեգիստր, որի ստեղծման և վարման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Գործող օրենքի «Մարդու իրավունքները բժշկական օգնության և սպասարկման բնագավառում» գլուխը վերանվանվել է «Մարդու` պացիենտի իրավունքները և պարտականությունները` բժշկական օգնության և սպասարկման ոլորտում»: «Այսպիսով, մենք զերծ ենք մնում «հիվանդ» հասկացության օգտագործումից և օրենքում ներառել ենք «պացիենտ» հասկացությունը: Պացիենտների լրացուցիչ իրավունքների պահպանումը նպատակ ունի բարձրացնել նրանց իրավագիտակցությունը, իրավունքների պաշտպանության ոլորտում ապահովել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Հաշվի է առնվել անչափահաս պացիենտների իրավունքների իրացումը և նրանց լրացուցիչ տեղեկացված լինելու և որոշակի վավերապայմանների առկայության դեպքում նաև սեփական որոշումներ կայացնելու իրավունք է սահմանվել»,-ասաց փոխնախարարը:

 ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտներին առավել որակյալ, արագ և մատչելի սպասարկում կազմակերպելու նպատակով օրենքով ամրագրվել են հեռաբժշկություն ծառայության կազմակերպման վերաբերյալ դրույթներ: Ամրագրվել է լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթ, ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել կարգավորելու լաբորատոր ցանցի համակարգի հետ կապված հարաբերությունները` սահմանելու համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, դրանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները պարտադիր չէ, որ ուղիղ լինենՕլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիրԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԷս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԱշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն ԳրիգորյանինՍտեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբՃամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուի կուսակցությունը առաջատար է Իսրայելի խորհրդարանական ընտրություններումԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունումԱրմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրումԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերըԼիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԹրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստացել Ուկրաինային օգնելու համարՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մասԲրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ«Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինՈւկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասինԴիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամԹրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումըՆեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունըՄիրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալՋեֆրի Հինթոն․ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդըԳորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումԱրմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախիԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԹրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասինՍպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ ԺողովուրդՈ՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել
Ամենադիտված