Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև աշուն ձեռք բերել 100 միավոր ավտոբուս
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը ընթացիկ ամսում պատրաստվում է 100 միավոր ավտոբուսի մրցույթ հայտարարել:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել: Հուսով ենք, որ այդ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն և մրցույթը կկայանա: Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները տրամադրվեն, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- նշեց քաղաքապետը և հավելեց, որ այս պահին Երևան է ժամանել ավտոբուսների բավականին փոքր խմբաքանակ:
Մարությանն ընդգծեց, որ մի հարց կա, արդյոք հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել արտադրել այդքան շատ ավտոբուս:
«Շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- ասաց Երևանի քաղաքապետը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի