Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ) Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան Դատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ Ավետիսյանին Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները Ջերմաստիճանը հասնելու է պատմական առավելագույնի ու անգամ գերազանցելու է այն. Սուրենյան (տեսանյութ) Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ 

Նախարարությունը պարզաբանել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորումը։

Ննախարարությունից հայտնել են. «Վերջին օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորման շուրջ  որոշակի մտահոգություններ են առաջացել հանրության շրջանում։

Առողջապահության նախարարության այս որոշումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկաց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի (տուբերկուլոզ, ծանր բակտերիալ ինֆեկցիաներ, կրիպտոկոկային մենինգիտ, տոքսոպլազմոզ, պնևմոցիստային թոքաբորբ, հեպատիտ Ց), ինչպես նաև չարորակ նորագոյացությունները:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ և դժվարին իրավիճակ է ստեղծում հիվանդների բուժման և խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար:

Արդյունավետ կառավարումը պահանջում է ինտեգրված բուժման մոտեցումներ, հաշվի առնելով հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, այլ դեղերի հետ հնարավոր փոխազդեցությունները և այլ հնարավոր բարդությունները: Վերը նշված ինտեգրված բուժման մոտեցումները և ռեսուրսների կենտրոնացումը կնպաստեն հիվանդության ավելի արդյունավետ կառավարմանը:

Հիմնավոր ապացույցներ ստանալու համար կատարվել է բժշկական գրականության ուսումնասիրություն ՄԻԱՎ-ի հետ կապված հետևյալ խնդիրների շուրջ՝ հիվանդանոց ընդունելության/դուրս գրման չափանիշները և կարգը, ՀՌՎ բուժման իրականացումը հիվանդանոցային պայմաններում, լաբորատոր մոնիտորինգ, լյարդային և երիկամային ֆունկցիայի փոփոխությունների և դեղերի փոխազդեցությունների մշտադիտարկումներ և կառավարում: Նշված գործառույթները պահանջում են համապատասխան հիվանդանոցային հագեցվածություն՝ թե՛ պահանջվող բուժսարքավորումների, թե՛ մուլտիդիսցիպլինար բուժանձնակազմի առումով։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տարածված են ուղեկցող այլ վարակները և առողջական կարգավիճակները, ուստի հիվանդության պատշաճ վարման ընթացակարգերը պետք է վերանայվեն դիսպանսեր հսկողության մեջ ընդգրկելու, բուժման և շարունակական խնամքի բոլոր փուլերում: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիվանդանոցային բուժման կազմակերպումը պետք է իրականացվի մշակված ընթացակարգերի համաձայն՝ ամբուլատոր պատասխանատու բժշկի հետ համագործակցության ներքո, հաշվի առնելով պացիենտի հիվանդության պատմությունը, դեղորայքային ռեժիմները, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները:   

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տվյալների համաձայն` միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը:

 Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին:

Դեռ 2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության կողմից Հայաստանում իրականացված գնահատման արդյունքներով՝ առաջարկվել է ապակենտրոնացնել ՄԻԱՎ ախտորոշման ծառայությունը։ Իսկ 2018թ. Աստանայի հռչակագրի համաձայն՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը տուբերկուլոզ, ՄԻԱՎ և հեպատիտ Ց հիվանդությունների և համավարակների համատեղ կառավարման առումով կնպաստի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ուժեղացմանը, ինչպես նաև պացիենտակենտրոն մոտեցմանը:   

Այն ենթադրում է պացիենտի առավել համապարփակ խնամք, բուժման հետևողականության բարձրացում, մասնավորապես` բազմակի մասնագիտական միջամտությունների կարիքի դեպքում, պացիենտների կողմից բուժման ընդհատման վտանգի նվազեցում, ավելի ծախսարդյունավետ այցելություններ բուժհաստատություն և «սպասման ժամանակի» կրճատում:

  Մինչ այս կենտրոնը մատուցում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման միայն ամբուլատոր ծառայություններ, չէր աշխատում շուրջօրյա և հանգստյան օրերին, ինչը խոչընդոտ էր հասարակական կազմակերպությունների կողմից ուղղորդված դեպքերի ժամանակին հետազոտելու և հսկողության տակ վերցնելու համար: Ավելին, ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք:

Կենտրոնի միացումը հիվանդանոցին դրականորեն կանդրադառնա պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, ինչպես նաև կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել նաև մի շարք այլ, հաճախ նաև` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում:

Հարկ է նշել, որ կենտրոնում պետպատվերի շրջանակներում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար նախատեսված ախտորոշիչ և բուժական ծառայությունները կշարունակեն տրամադրվել հիվանդանոցում նույն ծավալով՝ բոլոր հաշվառված հիվանդներին:   

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՁԻԱՀ-ով պացիենտների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա է խտրական վերաբերմունք, որին որոշակիորեն նպաստում է ախտորոշումն ու բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը։ Պետք է մեկ անգամ ևս փաստել, որ կենտրոնի և հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը:

Հաշվի առնելով արձանագրված բոլորը փաստերը՝ կոչ ենք անում չխոչընդոտել լիազոր մարմնին իրականացնել իրեն վերապահված գործառույթները և չխաթարել բարեփոխումների ընթացքը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցի կուսակցության ընտրական ձախողումը կարող է բարդացնել ԵՄ-ի 2 տրլն եվրոյի բյուջեի շուրջ բանակցությունները․ FTՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան ՍաղաթելյանԾովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ) Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան ԱբրահամյանGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը հայտարարել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի քանի հանդիպումների մասին Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Telegraph. Թրամփը Բըրնհեմի հետ կքննարկի Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան ՍաղաթելյանԴատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ ԱվետիսյանինՖիդան. Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճանՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՋերմաստիճանը հասնելու է պատմական առավելագույնի ու անգամ գերազանցելու է այն. Սուրենյան (տեսանյութ)Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի ՀանրապետությանըՆյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, երկուսը անչափահաս ենԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Փաշինյանը մեկնել է Նյու Յորք (տեսանյութ)«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են «Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում «Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը «Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել են
Ամենադիտված