Արգելվում է հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների վրա գովազդների տեղադրումը. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Oրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
«Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների»,- ասաց Հովհաննիսյանը:
Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 1 ամիս հետո:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)