Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է 

Կոչ ենք անում խմբերով դասերին չհաճախելու կոչեր չլինեն. Արսեն Թորոսյան

Հասարակություն

Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը խոսեց հանրապետությունում տիրող համաճարակային իրավիճակի մասին: Նա նշեց, որ ըստ իրենց հասած տվյալների հազարավոր աշակերտներ, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում H1N1 գրիպի պատճառով չեն հաճախում դպրոց:

Պատգամավորը ցանկացավ իմանալ, թե առողջապահության նախարարության կողմից ինչ միջոցառումներ են ձեռնարկվում այս վիճակը հաղթահարելու համար:

Հարցին պատասխանեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ստեղծված երևույթը պայմանավորված է եղանակային իրավիճակով, ինչպես նաև սեզոնով՝ երբ սուր շնչառական վարակներն ավելի են ակտիվանում. «Ինչպես ամեն ձմեռ, այս ձմեռ նույնպես ունենք մի փոքր լարվածություն և դրան ուղղված իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ»:

Թորոսյանն առողջապահության նախարարության կողմից իրականացվող մի քանի միջոցառումներ նշեց՝ ասելով, թե  լայն հանրային իրազեկում են անում, որպեսզի ավելորդ խուճապի առիթ չլինի․ «Կոչ ենք անում հատկապես ոչ մասնագիտական հանրույթից դասերը բոյկոտելու, խմբերով դասերին չհաճախելու կոչեր չլինեն, որովհետև դա ոչ միայն չի օգնում համաճարակի դեմ պայքարին, այլ հակառակը՝ ավելորդ խոսճապ է ստեղծում և խանգարում է դասապրոցեսին»։

Նա նշեց նաև, որ ամենօրյա ռեժիմով ԿԳՄՍ նախարարի հետ որոշում են կայացնում արդյոք կարիք կա դասերը դադարեցնելու, թե՝ ոչ․ «Այսօրվա դրությամբ նորից հայտարարում եմ, որ նման առիթ չկա: Բացակայությունների մեծ մասը պարզապես կանխարգելիչ բացակայություններ են: Երեխաները հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որպեսզի չհիվանդանան: Մենք՝ ինքներս ենք, հիվանդ երեխաներին կոչ անում դպրոց չգնալ, և կատարում ենք ֆիլտրի գործողություն»:

Նախարարը հայտնեց, որ ամեն առավոտ հնարավոր բոլոր դպրոցների մուտքի մոտ բուժքույրերը կամ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները ստուգում են բոլոր հաճախող երեխաներին և ի սկզբանե սիպտոմներ ունեցող երեխաներին միանգամից ուղարկում են տուն։

Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Վարդան Գևորգյանի նշած H1N1 գրիպին Թորոսյանը նշեց, որ դա ունի հարյուրավոր շտամեր և դրանցից մեկն է H1N-ը: Նա նշեց, որ կան այլ շտամեր՝ H3N2-ը և դրանք ավելի վախեցնող չեն, քան մեկ այլ շտամը. «Դրանց դեմ պայքարի միջոցառումը նույնն է: Պետք չէ մրսել, պետք է ապահովել համապատասխան ջերմային պայմաններ բոլոր հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և տանը: Չպետք է շփվել հիվանդ քաղաքացիների հետ, պետք է հաճախ լվացվել, որովհետև գրիպի վիրուսը նաև ձեռքերի միջոցով է փոխանցվում: Մենք որևէ թաքցնելու բան չունենք և ամեն օր օբյեկտիվ ներկայացնում ենք իրավիճակը»:

Առողջապահության նախարարի պատասխանից հետո ԲՀԿ պատգամավորն ավելացրեց, որ ոչ մի ծնող անհիմն չի ցանկանա իր երեխային դպրոց չուղարկել, եթե չլինի այդ վտանգը: Նա նշեց՝ եթե ավելացվեն իրազեկման հնարավորություններն ազգաբնակչությունն ավելի պատրաստ կլինի նման երևույթների դեմ պայքարելու համար:

Թորոսյանը պատասխանելով Գևորգյանի լրացմանը հավելեց, որ ամենօրյա ռեժիմով դա անում են․ «Այսօր 1032 երեխա ուղարկել ենք տուն։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում և դպրոցներում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը կազմում է 5.8 տոկոս: Դպրոցների աշակերտների ընդհանուր բացակաների թիվը եղել է 5.8 տոկոս և գուցե եղել են դասարաններ որտեղ եղել է 50-60 տոկոս, բայց ի հակադրություն ձեր ասածի կարող եմ պնդել, որ դրանց մեծ մասը պարզապես դպրոց չեկած առողջ երեխաներ են, ովքեր վախենում են վարակվելուց»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ
Ամենադիտված