ԽՍՀՄ Խնայբանկում կորցրած ավանդների փոխհատուցումը ՀՀ-ում կարելի կլինի ստանալ 83 տարեկանում․ նախարար
Հասարակություն
ԽՍՀՄ Խնայբանկում կորցրած ավանդների փոխհատուցումը կարելի կլինի ստանալ ոչ թե 85 տարեկանում, ինչպես նախկինում էր, այլ 83 տարեկանում։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նախարարը պարզաբանեց, որ, ինչպես եւ նախկինում, փոխհատուցումն արտահերթ կարող են ստանալ երկրի պաշտպանության ռազմական գործողությունների մասնակիցները, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները։ Նա նաեւ հայտնեց, որ հարցը ներառված է փետրվարի 13-ի կառավարության նիստի օրակարգում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)