Գործադիրն ընդլայնեց ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման շրջանակը
Հասարակություն
ՀՀ կառավարությունը ընդլայնեց ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շրջանակը:
Այս մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս նախագծով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց: Փոխհատուցման իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Նախատեսվում է նաև 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար»,- ասաց Բաթոյանը;
Նախարարը նշեց, որ ծրագրի համար նախատեսվել է 1.2 մլրդ դրամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ