Բաքվի դատարանը 16 տարի ազատազրկման է դատապարտել հայերի հետ համագործակցելու մեջ մեղադրվող գործչին
ԻրավունքՓետրվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ» մեղադրվող թալիշ գործիչ Ֆախրադդին Աբոսզոդայի (Աբբասով) գործով վճիռը։ Նրան մեղադրանք էր առաջադրված Ադրբեջանի ՔՕ «հակապետական բացահայտ կոչեր անելու», «ազգային թշնամանք սերմանելու» հոդվածներով։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, պրոֆեսոր Ֆախրադդին Աբբասովը հետապնդվում էր սկսած 2005-ից՝ այն բանից հետո, երբ վերջինս այցելել էր Հայաստան և մասնակցել թալիշագիտական միջազգային կոնֆերանսին։
Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ճանապարհորդել է Հայաստան և այնտեղ ելույթ է ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և երկրի տարածքային ամբողջականության»:
Աբբասովը, լինելով իր ժողովրդի համար հեղինակություն, միշտ դիմել է իր հայրենակիցներին, կոչ անելով չենթարկվել Ադրբեջանի իշխանության ագրեսիվ կոչերին և հայերին չընկալել որպես թշնամի, սահմանին թիրախ չդարձնել հայ զինվորներին կամ խաղաղ բնակիչներին: