Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն
Հասարակություն
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում Հայաստանի առողջապահության ոլորտում:
Նման առաջին վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում 2019 թվականի վերջին, 2020թ. փետրվարի 21-ին նույն հիվանդանոցն արդեն իր երկրորդ հաջող միջամտությունն է իրականացրել: Վիրահատությունը հայ մասնագետները կատարել են Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ռենտգենաբանական ախտորոշիչ բաժանմունքի ռենտգեն էնդովասկուլյար ախտորոշման, սրտանոթային վիրաբույժ` Արման Դավթյան հետ: Տեղական բժիշկների խումբը գլխավորում էր Վահագն Սարգսյանը:
«Հիվանդը 75-ամյա կին է, նա ուներ աորտալ փականի կրիտիկ նեղացում, ինչը մահացու է: Սովորաբար նման դեպքերում բաց վիրահատություն է կատարվում, սակայն կնոջ դեպքում՝ տարիքով պայմանավորված, դա ռիսկային էր, հետևաբար որոշում կայացվեց կատարել փակ վիրահատություն: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է առողջացման փուլում»,-փոխանցեցին բժշկական կենտրոնից:
Նույն վիրահատությամբ մեկ էլ այլ հիվանդի կյանք էլ փրկել են երևանյան մեկ ուրիշ բժշկական կենտրոնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)