Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան «Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան Բաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել» ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվում Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 

Գագիկ Խաչատրյանին վերաբերող միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրելը կասկածի տեղիք է տալիս. պաշտպան

Իրավունք

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը հերթական անգամ ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ» գործը քննում է նորից նույն դատավորը: 

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել գործը քննող դատավորին այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը դատարանի նախագահի կողմից սահմանված կարգի խախտմամբ էր մակագրվել նրան եւ որ, զարմանալի զուգադիպությամբ, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրա բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություններ տալու միջնորդությունները հանձնարարվել էին նրան:

«Ի պատասխան դատարանը հայտնեց, որ ընդունված կարգի համաձայն՝ եթե որեւէ դատավոր մեկ անգամ քննում է անձի կալանավորման միջնորդությունը, ապա այդ հարցի հետ կապված հետագա բոլոր միջնորդությունները եւս նա է քննում:  Սակայն պարզվում է, որ նույն գործով տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառվում: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հերթական միջնորդության քննությունը կրկին հանձնարարվել է նույն դատավորին, այնինչ Կարեն Խաչատրյանի պարագայում իրավիճակը կտրուկ հակառակն է»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ երկարացնելու միջնորդության քննության ընթացքում դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը եւ նրան գրավով ազատ էր արձակել:  Այնպես է ստացվել, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը եւ Կարեն Խաչատրյանը կրկին կալանավորվել է, որից անմիջապես հետո նրա պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն այս անգամ այդ միջնորդությունը ոչ թե նույն դատավորին է մակագրվել, այլեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այլ՝ Կենտրոն նստավայրի մեկ այլ դատավորի:

Պաշտպան Երեմ Սարգսյանն այս համատեքստում պնդում է, որ նման երկակի ստանդարտները վկայում են միայն այն մասին, որ սույն քրեական գործով Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետների երկարացման եւ գրավի միջնորդությունները մակագրվում եւ հանձնարարվում են այն դատավորներին, որոնք ձեռնտու են այդ հարցով շահագրգիռ անձանց:

«Այսինքն, եթե որեւէ դատավոր մշտապես երկարացնում է կալանքի տակ պահելու ժամկետները եւ մերժում գրավի միջնորդությունները, ապա նա շարունակում է քննել հաջորդ միջնորդությունները, իսկ եթե որեւէ դատավոր գրավի միջնորդությունը բավարարում է, ապա նա այլեւս չի քննում հաջորդ միջնորդությունները, քանի որ ցանկալի դատավոր չի հանդիսանում», - ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նաեւ հավելում է, որ «Դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները եւ կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական գործերը եւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները, անհապաղ մուտք են արվում Ծրագիր եւ նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների: 

Այսինքն, վերը հիշատակված որոշման այս կետից, ինպես նաեւ որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որեւէ իրավասություն չուներ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունը քննության համար իր կամայական ցանկությամբ հանձնել կոնկրետ իր նախընտրած դատավորին, ուստի այս համատեսքտում ակնհայտ է նաեւ, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործերի քննության ընթացքում չեն պահպանվել նաեւ դատավորների միջեւ գործերի բաշխման կարգը, չեն պահպանվել վերը նշված որոշման պահանջները, փոխարենը դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկության հիման վրա, առանց որեւէ իրավական հիմքի եւ իրավասության, Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործերի քննությունը հանձնարարել է իր նախընտրած դատավորներին:

Պաշտպանական թիմը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրվելու փաստը կասկածի տեղիք է տալիս դատարանի անկախության եւ անաչառության մասով, ուստի ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործերը չեն քննվել եւ քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Ամենադիտված