Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ին
Իրավունք
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ին ժամը՝ 15։00-ին։
Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։ Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա էր միայն նախկին գյուղնախարար, գործով ամբաստանյալ Սերգո Կարապետյանը։
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները երեկ՝ փետրվարի 25-ին, բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ դիզվառելիքի գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)