Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ 

Դատախազությունում անցյալ տարի ստացվել է 11 862 դիմում-բողոք, հարուցվել 55 քրեական գործ

Իրավունք

Դատախազությունում 2019 թվականին քաղաքացիների ընդունելության թիվը նախորդ տարվա համեմատ աճել 229-ով: Քաղաքացիներից ստացված 11 862 դիմում-բողոքներից 889-ը բավարարվել է, հարուցվել է 55 քրեական գործ, 3966 դիմումատուի տրվել է պարզաբանում։

Հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ 2018-ին 11 198 դիմում-բողոքներից 695-ը բավարարվել են, իսկ հարուցվել է 84 քրեական գործ:

«2019-ին ՀՀ դատախազությանը քաղաքացիների կողմից հասցեագրված դիմումների, այնպես էլ քաղաքացիների համար դատախազների կողմից կազմակերպվող ընդունելությունների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Դատախազների կողմից կազմակերպվել է քաղաքացիների 2 992 ընդունելություն: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին կազմակերպված ընդունելությունների քանակը եղել է 2 763»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդականը:

Գլխավոր դատախազության վարչությունների պետերի, նրանց տեղակալների, դատախազների մոտ կազմակերպվել է 378 ընդունելություն, իսկ ՀՀ դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում՝ 112 ընդունելություն:

«Մյուս մասը կազմակերպվել է Զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների դատախազությունների, ինչպես նաև մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում: Մարզերի դատախազություններում կազմակերպվել է 1 252 ընդունելություն, Երևան քաղաքի վարչական շրջաններում` 650»,-ընդգծեց Բաղդասարյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը ներկայացրեց մի քանի օրինակ, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել կամ արդեն իսկ հարուցված քրգործերը այլ ընթացք են ստացել:

«2019թ. փետրվարին քաղաքացին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով, կասկած է հայտնել, որ ամուսինը մահացել է բուժհաստատություններից մեկում ոչ ճիշտ ախտորոշման և բուժման հետևանքով: Դրա հետքերով դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը և դրա հիման վրա հետաքննության մարմնի կողմից կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը: Արդյունքում, նաև հիմք ընդունելով նշված անձի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է հետաքննիչի նշված որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, որով սկսվել է նախաքննություն: Մեկ այլ դեպքում քաղաքացին, որը 2019 թվականի օգոստոսին հարուցված՝ ավտոմեքենայի առքուվաճառքին առնչվող խարդախության վերաբերյալ մի քրեական գործով որպես տուժող էր անցնում, դիմումով բողոք է ներկայացրել, թե նախաքննական մարմինը կայացրել է քրեական գործի վարույթը կարճելու որոշում, ինչից ինքը տեղյակ չի եղել, և հայտնել էր քննության համար հետաքրքրություն ներկայացնող որոշակի տեղեկություններ: Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը վերացրել է  այդ գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը, ինչի հիման վրա նախաքննությունը շարունակվել է»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Դատախազությունում քաղաքացիների ընդունելությունը, որպես կանոն, իրականացվում է քաղաքացու ընդունելության վերաբերյալ դիմումի հիման վրա: Ընդունելությունն իրականացնում է դատախազը կամ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի այն պաշտոնատար անձը, որին ուղղված է դիմումը: Դիմումատուի կամ հրավիրված անձի ցանկությամբ ընդունելությանը կարող է մասնակցել նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդունելությունն իրականացնող դատախազի կամ պաշտոնատար անձի բացակայության դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր` ինչի մասին նախապես ծանուցվում է ընդունելության հերթագրված դիմումատուն կամ հրավիրված անձը: Դատախազը կամ պաշտոնատար անձը կարող է չիրականացնել այն դիմումատուի ընդունելությունը, ում բազմիցս գրավոր կամ բանավոր (առնվազն մեկ անգամ ընդունելությունների ժամանակ) տրվել են պարզաբանումներ: Այս դեպքում դիմումատուին տրվում է պատճառաբանված գրավոր պատասխան: Դիմումատուի բարձրացրած հարցի հրատապությունից ելնելով՝ նրա ընդունելությունը կարող է կազմակերպվել անհապաղ, առանց համապատասխան դիմումի և հերթագրման՝ սույն կարգով նախատեսված դեպքերում նաև նախապես համաձայնեցնելով ընդունելությունն իրականացնող դատախազի կամ պաշտոնատար անձի հետ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ
Ամենադիտված