10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ Մոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել 

Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում և այդվարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:

Մինչև Իրանի հետ սահմանը փակելու՝ կառավարության որոշման ուժի մեջ մտնելը, ՀՀ սահմանը բաց է եղել Իրանի քաղաքացիների համար, որոնք, սակայն, ավելի ուժեղացված ռեժիմով են հսկվել։ «Դրանից հետո արդեն բաց է միայն ՀՀ քաղաքացիների համար, և եթե փողոցներում էլ շրջենք, կտեսնենք իրանցի բազմաթիվ զբոսաշրջիկների կամ այլ պատվիրակության ներկայացուցիչների, որոնք ավելի վաղ են Հայաստան ժամանել»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը նաև նշեց, թե ԶԼՄ-ներով, տուրիստական գործակալությունների գործընկերների և պետական կազմակերպությունների միջոցով հորդորում են, որ եթե որևէ մեկի մոտ լինեն հիվանդության նշաններ, անպայման դիմեն բժշկական հաստատություններ, որպեսզի հաստատվի կամ հերքվի վիրուսի առկայությունը:
«Մինչս օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել: Բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա»,-նշեց նախարարը:
Հարցին՝ հանրահավաքների կազմակերպման մեջ վարակի տարածման վտանգ տեսնո՞ւմ է, Թորոսյանը պատասխանեց, թե եթե տեսնեն որևէ հիվանդության՝ ավելի լայն տարածման վտանգ, թե՛ կոչերով, թե՛ ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնան դրան, այս մասով դեռևս նման մտահոգություն չկա:

«Կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որ հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես օրինակ, գրիպի վիրուսը: Միշտ էլ խորհուրդ ենք տվել, որ եթե որևէ հիվանդի՝ վիրուսի առկայության վտանգ կա, ցանկալի է, որ փակ տարածքում այլ մարդկանց հետ չգտնվի, տարածքները պարբերաբար օդափոխեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի»,-ասաց նա:


Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ նախնական որոշել են, որ այս հիվանդության դեպքերի ծանրությունից կախված՝ վարումը կիրականացվի ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում ավելի կլայնացվեն ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկը և հզորությունները:


Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների սպառմանը՝ նախարարն ասաց, թե դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել, հետևաբար կարիք չկա ընկնել դրանց հետևից: «Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությամբ անձի հետ աշխատելիս: 150,000-ից ավելի պահեստավորված դիմակ ունենք, կրկին գնելու ենք»,- ասաց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները
Ամենադիտված