ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ եւ ստացել բուժումներ
Իրավունք
Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները եւ բուժումը կազմակերպելու հարցում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապեւտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն եւ բուժում:
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։
Արդյունքում, դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, եւ նշանակվել են համապատասխան բուժումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հետեւել է նաեւ դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան