Թեհրանից ժամանեց վերջին ինքնաթիռը՝ ՀՀ 82 քաղաքացիով․ ոչ ոք չունի բարձր ջերմություն
Հասարակություն
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրանից ժամանած վերջին ինքնաթիռը:
«Այս չվերթով Հայաստան է եկել 82 ՀՀ քաղաքացի: Ստուգվել է բոլորի ինքնազգացողությունը: Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ»,- տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:
«Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։ Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)