2500-ից ավել փախստական անօթևան է. Անօթևան փախստականների նախաձեռնության ներկայացուցիչ (տեսանյութ)
Տեսանյութեր2500-ից ավել փախստական անօթևան է, սոցիալապես անապահով և ապրում է ծայրահեղ սուղ պայմաններում: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, «Սոցիալական շարժման» համաժողովի իր ելույթում հայտարարեց Անօթևան փախստականների նախաձեռնության ներկայացուցիչ Միլա Սեինյանը:
«1988 թվականի դեպքերը մեր մտքերում է, չենք կարող ջնջել մեր հիշողություններից: Մինչ օրս մենք անօթևան ենք և տառապում ենք այս խնդրի համար: Այս դեպքերից ուշքի չեկած սկսեց Արցախյան շարժումը և արդեն 32 տարի է անցել, բայց հարցին լուծում չկա»,- ասաց Սեինյանը:
Նա նշեց, որ իշխանությունները որևէ հստակ պատասխան չեն տալիս, սակայն իրենք խնդրում են շուտափույթ լուծում տալ խնդրին:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)