ՔՊ-ն չեղարկեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը
Հասարակություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)