Ունենք դեղորայք, չնայած դեռ ապացուցված չէ, որ հենց այդ դեղորայքն է բուժում այս վիրուսը. Թորոսյան
Հասարակություն
Այսօր Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որում անդրադարձ կատարեց Հայստանում կորոնավիրուսով վարակված անձի դեպքին։
Լրագրողների այն դիտարկմանը, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշել էր, որ կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ, բայց այսօր դրա հետևանքով չեղարկվեց մարտի մեկյան երթը, արդյոք հիմա էլ է նույն կարծիքին, Թորոսյանը պատասխանեց.
«Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուսների դասին չի պատկանում, ինչպես օրինակ՝ ժանտախտը, խոլերան, դեղին տենդը։ Այն համարվում է նոր ռեսպիրատոր վիրուս։ Այն մի փոքր տարբեր, և որոշ բաներով նման է մեր իմացած վիրուսներին»։
Արսեն Թորոսյանը հավելեց, որ ունեն դեղորայք, չնայած դեռ ապացուցված չէ, որ հենց այդ դեղորայքն է բուժում այս վիրուսը. «Սակայն տարբեր երկրներում դրական փորձ ունեցող դեղերը լինելով մեր արսենալում, դրանք երեքն են՝ գրիպի, հեպատիտ Ց-ի և ՄԻԱՎ -ի դեմ դեղերը, առկա են ՀՀ-ում և առաջանցիկ տեմպերով գնումներ ենք իրականացնում, բայց այս պահին նույնիսկ դրանց օգտագործման կարիքը չկա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)