Մայր Աթոռը չի չեղարկի եկեղեցական արարողությունների անցկացումը
Հասարակություն
Մայր Աթոռը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով դեռևս չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը:
«Այս պահին մենք չունենք եկեղեցական արարողությունների անցկացման չեղարկման վերաբերյալ որևէ հրահանգ»,- ասացին Մայր Աթոռից:
Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կորոնավիրուսն արդեն մեծ տարածում է գտել, փակվել են տաճարների դռները, հետաձգվել են եկեղեցական արարողությունները: Հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է, արդյոք, որ նման վճիռ կայացվի, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից նշեցին, թե այդ առումով հստակ պատասխան չեն կարող տալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)