Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները Ֆրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարար Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվի Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում 

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորմամբ կվերացվի նաև խտրականությունը. ԱՆ աշխատակից

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը վստահեցնում է՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման արդյունքում ՄԻԱՎ վարակակիրները միայն կշահեն, ծառայությունները կդառնան ապակենտրոնացված:

Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման թեմայով քննարկմանը:

«ՁԻԱՀ-ի կանխարգելման  կենտրոնը հիվանդների ստացիոնար բուժում չի իրականացնում, և այդ թվում ՄԻԱՎ-ով վարակակիրների ստացիոնար բուժումն իրականացվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Գրասենյակը (ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը)  իրականացում է ծրագրի վարումը, ունի լաբորատոր հզորություններ, այնտեղ են դեղագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, որոնք ավելի շատ վարում են հիվանդության ընթացքը՝ մինչև նրանց ստացիոնար բուժման կարիք ունենալը: Հասունացել է այն պահը, երբ մենք փորձում ենք կառավարումը դարձնել կենտրոնացված, բայց ծառայությունները՝ ապակենտրոնացված: ՄԻԱՎ վարակակիր անձինք այս միավորումից միայն կշահեն, նրանք այսպես թե այնպես բուժում ստանում են տարբեր ստացիոնարներում, և այս խարանն ու խտրականությունը վերացնելու համար այս կղզիացած ծառայությունները պետք է ապակենտրոնացնել»,-ասաց Քոչարյանն ու նշեց՝արդեն կա նմանատիպ փորձ՝  տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակը միացել է  ստացիոնարին, արդյունքում տեղի է ունեցել ծառայությունների բարելավում, և հիվանդները միայն շահել են:

Նա նշեց՝ ՄԻԱՎ վարակակիրները ընդամենը վարակիչ հիվանդներ են: «Եկեք նրանց չառանձնացնենք, մենք որևէ վարակիչ հիվանդության համար չունենք առանձնացված ծառայություններ: Եվ այս կղզիացումը վաղ թե ուշ պետք է վերանար»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց՝ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը նաև ունի շատ լավ լաբորատոր հզորություններ, որոնք այս պահին ծառայում են միայն ՄԻԱՎ վարակակիրներին: «Ինչու դրանցից չօգտվեն հեպատիտի Ց ունեցող անձինք: Ինչու ենք  այդ հզորությունները փակել, կղզիացրել ու ոչ մի կերպ չենք ուզում միավորել ալ ծառայությունների հետ կամ ընդլայնել»,-ասաց նա:

Քոչարյանը շեշտեց՝ բոլոր ՄԻԱՎ վարակակիրները ստացիոնար բուժումների համար գնում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, և այնպես չէ, որ Նորք ինֆեկցիոնի հետ ընդհանրապես չեն շփվում: Նա վստահեցրեց՝ կենտրոնում կատարվում են ավելի շատ ծրագրային, գրասենյակային աշխատանքներ՝ վերլուծություններ, գիտահետազոտական, լաբորատոր աշխատանքներ: «Կենտրոնը ստացիոնարին միավորելու արդյունքում, չեմ կարծում, թե որևէ բան կտուժելի: Շենքը մնալու է նույն տեղում, անձնակազմը, ծառայությունները մնալու են նույն տեղում, ընդամենը ղեկավարությունը, կառավարումը, հաշվապահությունը միավորվելու են: Լինելու է մեկ տնօրեն՝ մի քանի փոխտնօրեններով»,-ասաց նա:

Առաջին քայլով ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ը դառնալու է ՓԲԸ-ը, հետո երկու ՓԲԸ-ները միավորվելու են:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ամենադիտված