Վրաերթի ենթարկված 35-ամյա տղամարդը մահացել է
Հասարակություն
Մարտի 1-ին, ժամը 00.10-ին, Երեւանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին:
Ոստիկանությունից հայտնում են, որ այնուհետեւ մեքենան բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված Վլադիմիր Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)