Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները Ֆրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարար Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվի Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում 

Հայկական դիվանագիտությունն իր շոշափելի ներդրումն է բերում ՀՀ զարգացման օրակարգին. Մնացականյան

Հասարակություն

Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգին՝ բացահայտելով միջազգային նոր հարթակներ, ընդլայնելով համագործակցության շրջանակները: Այս մասին Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը հղած իր ուղերձում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Միջոցառմանը մասնակցել և շնորհավորական խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանն իր ուղերձում նշել է.

« Մեծարգո պարոն վարչապետ,
սիրելի հայրենակիցներ,
սիրելի գործընկերներ,

առաջին հերթին մեծարգո պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ մասնակցում եք այսօր դիվանագետի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը՝ արտահայտելով այն կարևորությունը, որ կառավարությունը տալիս է Հայաստանի դիվանագիտական ծառայությանը:

Տարեցտարի ընդլայնվող մեր դիվանագիտական ընտանիքն այսօր նշում է իր մասնագիտական տոնը՝ Դիվանագետի օրը: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետությունը անդամակցեց ՄԱԿ-ին և դարձավ միջազգային այդ կարևորագույն կառույցի լիիրավ անդամ:

Հայացք նետելով անցյալի հայ դիվանագիտության անցած ուղու վրա, կարող ենք արձանագրել, որ հայ դիվանագետների նվիրյալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կուռ և արդյունավետ գործող համակարգ, որն ի վիճակի է հետևողականորեն պաշտպանել պետական և ազգային շահերը, լուծել իր առջև դրված ցանկացած արտաքին քաղաքական խնդիր:

Հայկական դիվանագիտության երեք կարևորագույն սկզբունքները՝ ինքնիշխանությունը, համահայկականությունն ու փոխգործակցությունը հանդիսանում են մեր գործունեության այն հենասյուները, որոնց վրա հիմնվելով մենք կայացնում ենք հիմնարար որոշումներ ու առաջնորդվում ենք տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում:

Մեր դիվանագիտության սկզբունքայնությունն ու դրանից բխող դիրքորոշումների հետևողական պաշտպանությունը նպաստում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանն ու վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդմանը:

Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգին՝ բացահայտելով միջազգային նոր հարթակներ, ընդլայնելով համագործակցության շրջանակները:

Հարգելի գործընկերներ,

Դիվանագիտությունը առնչվում է նաև մարդկային հարաբերություններին,  մարդկային հարաբերությունների բարձրագույն արվեստ է, քանի որ հիմնվում է բազմաբովանդակ գիտելիքների, հմտությունների, մասնագիտական փորձի ու մարդկային առաքինի հատկությունների վրա: Դիվանագետների շարունակական վերապատրաստման ու նրանց գիտելիքների հարստացման գործում անգնահատելի ներդրում ունի նաև ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը: Մենք վճռականորեն շարունակելու ենք համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի առավել նպատակասլաց օգտագործմանը միտված կադրային քաղաքականությունը:

Մեր նպատակն է շարունակել, մեր բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի Արտաքին գործերի նախարարությունը արդարացիորեն և մշտապես վայելի մեր պետության ամենակայացած ու պրոֆեսիոնալ կառույցներից մեկը լինելու համբավը:

Հայտնի է, որ ոչ բոլոր դիվանագետների աշխատանքն է տեսանելի, սակայն մենք գիտակցում ու բարձր ենք գնահատում  ձեր անձնական և ընտանեկան նվիրումը, մտքի և ուժերի ներդրումը, որը պահանջում է այս ծառայությունը, և հայտնում եմ իմ անկեղծ շնորհակալությունը ձեզ բոլորիդ:

Ցանկանում եմ նաև առանձնահատուկ երախտագիտությունս հայտնել մեր այն դիվանագետներին, ովքեր պատվով կրում են դիվանագետի կոչումը և կարևոր առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր կետերում, առավել ևս և առաջին հերթին պատերազմի գոտիներում՝ Հալեպում, Դամասկոսում և Բաղդադում՝ անձնուրաց կերպով պաշտպանելով մեր ազգային ու պետական շահերը:

Մասնագիտական տոնի առթիվ, սիրելի գործընկերներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ԱԳՆ համակարգում և արտերկրում աշխատող այս միասնական դիվանագիտական ընտանիքի բոլոր անդամների տոնը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու դիվանագիտական հաղթանակներ, անձնական և ընտանեկան երջանկություն՝ ի շահ մեր պետության անվտանգության ամրապնդման, մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման ու Հայաստանի Հանրապետության հարատևության ապահովման»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ամենադիտված