Ազգային ժողովի անցակետում չափում են ներս մտնողների ջերմությունը
Հասարակություն
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի անցակետում չափում են ներս մտնողների ջերմությունը: Այդ անցակետով ներս են մտնում լրագրողները, ԱԺ պատգամավորների օգնականները, աշխատակազմը:
Անցակետում վստահեցրին, որ ջերմաչափում արվում է նաև մյուս անցակետում, որտեղից հիմնականում ներս են մտնում պատգամավորները: 37.5 աստիճան և ավելի ջերմություն ունեցողներին թույլ չեն տալիս մուտք գործել Ազգային ժողովի շենք:
Թե՛ անցակետերում, թե՛ Ազգային ժողովի շենքի միջանցքներում առկա են ախտահանող՝ անտիսեպտիկ գելեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)