Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան «Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան Բաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել» ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվում Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 

Այց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն․ ՄԻՊ-ն ամփոփել է խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Կենտրոն) կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:

Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները.

Կենտրոնը գերբեռնված է, պահպանված չէ պացիենտների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. հիվանդասենյակներում արձանագրվել են իրար շատ մոտ տեղադրված մահճակալներ, արձանագրվել են բաժանմունքի միջանցքներում տեղադրված մահճակալներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց միջանցքում պահելը, որտեղ ազատ շրջում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այլ անձինք՝ զրկելով նրանց մեկուսանալու եւ հանգստանալու հնարավորությունից, խիստ անընդունելի է,

արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաեւ զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները հնամաշ են եւ ոչ բավարար, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում՝ մյուս պացիենտների ներկայությամբ եւ այլն,

պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը,

հայտնաբերվել են ժամկետանց դեղեր եւ բժշկական պարագաներ,

երկար տարիներ խնամքի եւ հարկադիր բուժում ստացող պացիենտները չեն ենթարկվում ֆլյուորոգրաֆիկ հետազոտության,

նեղ մասնագիտներից թերապեւտի, նյարդաբանի եւ սրտաբանի հաստիքներից համալրված է միայն թերապեւտինը,

նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպվում են ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, եւ հոգեբույժներն իրենք են սոմատիկ հիվանդությունների պարագայում բուժում նշանակում, ինչն անընդունելի է,

բաժանմունքներն ունեն հիմնարար վերանորոգման կարիք, հիվանդասենյակների պայմաններն անբավարար են (հնամաշ մահճակալներ, կողապահարանների պակաս կամ բացակայություն, ոչ բավարար արհեստական լուսավորություն եւ այլն),

արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ.  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,

Կենտրոնի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք,

բոլոր բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ, առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն,

Կենտրոնում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ մուտքերը սարքավորված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտներն ունեն սանհանգույցից եւ զբոսանքից օգտվելու բարդություններ,

մտահոգիչ է այն պացիենտներին սննդով ապահովելու խնդիրը, ովքեր տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով եւ ունեն դիետիկ սննդի կարիք,

բաժանմունքների ճաշասրահներում եւ խոհանոցներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն,

արձանագրվել են հատուկ ընթացակարգերի բացակայության պարագայում սննդից հրաժարվող անձանց հարկադիր կերակրմանն առնչվող խնդիրներ,

արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում եւ պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,

հոգեբուժական կազմակերպություններում չափահաս կամ անգործունակ անձինք շարունակում են բուժում ստանալ իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ՝ գործնականում զրկված լինելով բուժման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից,

խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,

բաժանմունքների մեծ մասը չունի առանձնացված զբոսաբակ անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկերը եւ նստարանները բացակայում են, զբոսանքի մատյանները պատշաճ չեն վարվում, զբոսանքի սահմանափակման վերաբերյալ գրառումները բավարար պատճառաբանված չեն եղել,

առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցն է,

ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնող անձանց տեսակցության իրավունքը չի ապահովվում,

անհատական բջջային հեռախոս չունեցող պացիենտները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարող զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ,

պացիենտները չեն ունեցել նամակներ, դիմումներ եւ բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ եւ այլն),

դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 390 պացիենտ,

որոշ պացիենտներ չունեն անձնագրեր, ինչի պատճառով չեն կարողանում ստանալ կենսաթոշակ, եւ նրանց նկատմամբ հաշմանդամության կարգ չի կարող սահմանվել,

առկա է Կենտրոնի բժշկական եւ ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,

հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:

Նախորդ այցի համեմատ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա Կենտրոնում արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք հիմնականում հանգում են հետեւյալին.

տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ  նախատեսվում է իրականացնել Կենտրոնի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց շինարարական նախահաշիվները գտնվում են վերջնական հաստատման փուլում,

Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հիմնականում վերանորոգվել են, ասիական տիպի սանհանգույցները փոխարինվել են զուգարանակոնքերով, տեղադրվել են բաժանարար միջնորմեր, լվացարաններ եւ աղբամաններ,

 ապահովվել է տաք ջրի մշտական հասանելիությունը, պացիենտների լոգանքի կազմակերպումը բարելավվել է,

որոշակիորեն բարելավվել է սննդի որակը,

նախորդ այցի համեմատ բաժանմունքների ճաշասրահներում ավելացվել է աթոռների թիվը՝ այն համապատասխանեցնելով պացիենտների թվին եւ բացառելով հերթով սնվելու պրակտիկան, բաժանմունքների խոհանոցներում ալյումինե սպասքը փոխարինվել է կերամիկական սպասքով,

նախորդ այցի համեմատ Կենտրոնի ընդունարանում նախատեսվել է բժշկի հաստիք, որն այցի պահին համալրված է եղել,

Կենտրոնում իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու կապակցությամբ Պապ թեսթի սկրինինգային եւ «հեպատիտ Ց-ի» հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ,

ողջունելի է Կենտրոնում իրականացվող գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումը, սակայն բժշկական այս միջամտության կապակցությամբ պացիենտներից իրազեկված համաձայնություն չստանալու տարածված պրակտիկան մտահոգիչ է,

Կենտրոնի հատուկ հսկողության բաժանմունքի զբոսաբակում նախորդ այցի համեմատ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես՝ մեծացվել է զբոսաբակի տարածքը, տեղադրվել են անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկ, նստարան եւ աղբաման,

բաժանմունքներում տեղադրված են փոստարկղեր, որոնք հնարավորություն են տալիս պացիենտներին նամակ ուղղել Կենտրոնի տնօրենին, սակայն այն սահմանափակում է այլ անձանց, այդ թվում՝ ազգականներին, վարչակազմի մյուս անդամներին, պետական մարմիններին եւ կազմակերպություններին նամակներ, դիմումներ եւ բողոքներ հասցեագրելու հնարավորությունը,

արձանագրվել է հոգեբանական աշխատանքների նկատելի առաջընթաց, սակայն կենտրոնում պացիենտների թվաքանակի համեմատ հոգեբանների թիվը շարունակում է մնալ ոչ բավարար (390 պացիենտ եւ 2 հոգեբան):

Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում եւ փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը:

Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:

Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՀՀ առողջապահության, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը եւ աջակցելու դրանց լուծմանը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Ամենադիտված