Դատարանն ավարտել է Քոչարյանի գործը քննող դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության քննարկումը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ նախագահող դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության քննարկումը։ Ինչպես տեղեկացնում է դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մարտի 6-ին, ժամը 17:45-ին:
Ավելի վաղ, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան