Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան Էս գործարանի պատմության մեջ սենց բան չի եղել, 23 տարի աշխատում ենք. 7-8000 հոգի հանել, գցել են դուրս (տեսանյութ) Նախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգը Եթե չեն բացելու, գնանք մեր գլխի ճարը տենանք․ «Մուլտի սթոուն» ի աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ) Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս #ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Պարզվել են ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Վերացվել է պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը 

Իշխանությունը կամ պետք է կեղծիքների գնա կամ չեղյալ համարի հանրաքվեն. Վազգեն Մանուկյան

Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ։ Այս մասին ankakh.com-ի հետ զրույցում ասել է «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Հարցին՝ ի՞նչն է դրդում ներկա իշխանությանը փոխել Սահմանադրական դատարանի կազմը։ Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը, ի՞նչ հետեւանքներ այս ամենը կարող է ունենալ, Վազգեն Մանուկյանը պատասխանել է.

«Դա հասկանալու համար նախեւառաջ պետք է հիշել, թե ի՞նչ նպատակներ են հռչակել իշխանություններն ու ի՞նչ քայլեր են կատարել մինչ օրս։

• Կոռուպցիայի դեմ պայքար։ 

Այս կարգախոսի ներքո իրականացվել է․

Ա) Ընտրովի քրեական գործերի կազմում հիմնականում քաղաքական դրդապատճառներով (որն ազդակ է մյուսներին՝ ծառայելու իշխանությանը)։

Բ) Աննախադեպ չափերի հասնող պարգեւավճարներ՝ աշխատանքային արդյունավետությամբ չհիմնավորված (որը նշանակում է թալանել պետական բյուջեն)։

Գ) Գործարարներին պարտադրվող ֆինանսական մուտքեր իշխանությունների կողմից ստեղծվող հիմնադրամներ («նախկիններ» չհամարվելու վախի մթնոլորտի պայմաններում)։

Դ) «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի, առանց մեղադրական դատավճռի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ նմանատիպ այլ օրենքների առաջադրում։ «Թալանածը ետ վերադարձնելու» եւ «արդարությունը վերականգնելու» կարգախոսերի ներքո այդ օրենքներն իրականում, ինչպես ցույց է տալիս ներկա պրակտիկան, կօգտագործվեն որպես մահակ ինքնուրույն մտածող անձանց, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ անկախ ունեցվածքի չափից (հիշենք Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի պատմությունը)։

Այս ամենը չի կարող չանդրադառնալ նաեւ տնտեսության ու ներդրումների վրա, որովհետեւ որեւէ գործարար ներդրում չի կատարի մի երկրում, որտեղ գործում են նման օրենքներ եւ ձեւավորված է նման կասկածելի տնտեսական միջավայր:

• Մարդու իրավունքներ ու ազատություններ։

Այս կարգախոսների ներքո տարբեր նպատակներ հետապնդող հիմնադրամներից ֆինանսավորվող մի շարք ՀԿ-ներ, որոնք ներգրավված են իշխանական շրջանակների մեջ, առաջ են քաշում իրենց գաղափարներն ու երբեմն նույնիսկ ճնշումների միջոցով փորձում հասնել այնպիսի օրենքների եւ որոշումների ընդունմանը, որոնց նպատակը մեր ազգային մշակույթի ու արժեհամակարգի խարխլումն է։ Հատկանշականն այն է, որ փոխանակ վերցնելու արեւմտյան ժողովրդավարական ֆունդամենտալ արժեքները (խոսքի ազատություն, իշխանությունների տարանջատման սկզբունք, հասարակական վերահսկողություն, հանդուրժողականություն եւ այլն), վերցնում են այն արժեքները, որոնք նույնիսկ Եվրոպայում միարժեք չեն ընկալվում եւ սերմանում են անտարբերություն ազգային պատկանելության եւ ազգային արժեքների ու նպատակների նկատմամբ։ 

«Յուրային» Սահմանադրական դատարան ունենալու դրդապատճառներից մեկն էլ կարող է լինել ապագա ընտրություններում իշխանության վերարտադրման գործոնը»։

Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Սահմանադրական փոփոխություններ երկրին անհրաժեշտ են, սակայն անհրաժեշտ են ավելի լայն, այդ թվում եւ Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող փոփոխություններ. «Բայց այդ գործընթացը պետք է իրականացվի լուրջ ընթացակարգերով, մասնագիտական ու հանրային քննարկումների արդյունքում, որից հետո նոր միայն դրվի հանրաքվեի։ Եվ եթե այդ ժամանակ Սահմանադրական դատարանը որեւէ խոչընդոտ հանդիսանա, ապա նոր կարող է առանձին քննարկվել Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխության հարցը։ Հետեւաբար, այս հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ»։

Հարցին՝ ըստ իրեն արդյոք կկայանա՞ հանրաքվեն ՝ հաշվի առնելով, որ հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ է շուրջ 650 հազար դրական քվեաթերթիկ, Մանուկյանը ասել է.

«Նախ եկեք հիշենք, թե որքան ձայն հավաքեց «Իմ քայլը» դաշինքը 2018-ի խորհրդարանական ընտրություններին․ գրանցվեց մասնակցության ցածր մակարդակ, մոտ 2,5 միլիոն ընտրողից ընտրությանը մասնակցեց կեսը՝ մոտ մեկ միլիոն 200 հազար հոգի, որից «Իմ քայլի» օգտին քվեարկեց շուրջ 884 հազար մարդ։ Այսինքն, ամբողջ ընտրողների մոտ 35 տոկոսն իրենց ձայն տվեց։ Ընդ որում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեին ամենաբարձր վարկանիշը, ինչը չենք ասի այսօրվա համար։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես հանրաքվեներին միշտ ավելի ցածր ակտիվություն է լինում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ակնհայտ է, որ հանրաքվեին 650 հազար «Այո» հավաքել հնարավոր չէ, հետեւաբար իշխանությունը կա՛մ պետք է կեղծիքների գնա՝ օգտագործելով վարչական ռեսուրս (բայց նույնիսկ այդ դեպքում միայն վարչական ռեսուրսով հնարավոր չի լինի այդքան ձայն հավաքել), կա՛մ որեւէ պատրվակով չեղյալ կհամարի հանրաքվեն։

Այս ամենից ելնելով՝ իմ խորհուրդը մեր քաղաքացիներին հետեւյալն է՝ մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NASA-ի տնօրենը ժամանել է ԲայկոնուրՍևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն ԱզիզյանԷս գործարանի պատմության մեջ սենց բան չի եղել, 23 տարի աշխատում ենք. 7-8000 հոգի հանել, գցել են դուրս (տեսանյութ)Reuters. ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներըԱնտառային հրդեհների ռիսկերը՝ քննարկման կենտրոնումԿալլասը մեկնաբանել է Ուկրաինայում կառավարության փոփոխությունըՆախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգըԵթե չեն բացելու, գնանք մեր գլխի ճարը տենանք․ «Մուլտի սթոուն» ի աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալԴատախազության նախաձեռնած միջոցառումների արդյունքում Վանաձոր համայնքին վերադարձվել է Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս երկու հողատարածքՄեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգՎթարային վիճակում գտնվող Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներըՇրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմայինԻրանը մահափորձ էր ծրագրել Թրամփի դեմ Անկարա կատարած նրա այցի ժամանակAP. Միջնորդները Իրանի և ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման բանակցությունների նոր փուլ են անցկացրելԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս #ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըBloomberg. Բեռնատար նավերը սկսել են անցնել Հորմուզի միջով՝ անջատված տրանսպոնդերներովՊարզվել են ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Վերացվել է պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ինUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. ԾառուկյանԵրևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարում է՝ վնասազերծվել է ռազմական օբյեկտների դեմ խոշոր դիվերսիոն ծրագիրը Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԱդրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հարցը․ ԱլիևԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ ԱԳ նախարարների հանդիպման համար նախատեսված ժամկետումՄահացել է Սեմ Նիլը Թեհրանը զգուշացրել է երրորդ երկրներին ԱՄՆ հարվածներին մեղսակից լինելու հետևանքների մասինՋրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափՈւրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն ՄելիքյանՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա ԱՄՆ-ը առաջին անգամ ռազմածովային անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Իրանի դեմ նոր հարձակման ժամանակՎաղարշյան փողոցում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա Հորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված չորս հրթիռԱնձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ քամու ուժգնացում․ ջերմաստիճանը չի նվազի «Եռաբլուր»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներԶգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվելՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոնԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահԻրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրաԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նրան կարող է մեղադրանք առաջադրվել Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ ԱլիևԻրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունիցԱլիև․ Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար մատակարարումների հուսալի աղբյուրԲազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ են
Ամենադիտված