Գերմանիան արգելեց պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը
ԱշխարհԳերմանիան արգելել է պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Պաշտպանիչ բոլոր բուժամիջոցների (դիմակներ, ձեռնոցներ, հատուկ հագուստներ եւ այլն) արտահանումն արգելված է երկրի տարածքում: Բացառություններ հնարավոր են միայն սահմանափակ թվով դեպքերում»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 240-ի, մարտի 4-ի առավոտյան հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Երկրում ամենից շատ վարակվածներ (111) են գրանցվել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա խոշորագույն երկրամասում, որին հաջորդում են Բավարիան (48), որտեղից սկսվել է հիվանդության տարածումը Գերմանիայում, Բադեն-Վյուրտեմբերգը (44) եւ Հեսսենը (12): Վիրուսը գրանցվելէ ԳԴՀ-ի բոլոր դաշնային երկրամասերում, բացի Սաքսոնիա-Անհալտից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: