Նիկոլ Փաշինյանը չի բացառում՝ Ամուլսարի հարցով հանրաքվե կարող է լինել (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 4-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ պատրաստվում է արդյո՞ք վերջինս հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը: Եթե այո, ինչ ժամկետներում, եթե ոչ, ապա՝ ինչու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե քննարկումների արդյունքում նման անհրաժեշտություն լինի, մենք որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել նշանակում է չենք եկել եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»:
Վարչապետի խոսքերով, եթե Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս հարցը լուծել հանրաքվեով, ապա օրենսդրությունը հնարավորություն է տալիս հանրաքվե անել նաև քաղաքացիական նախաձեռնությամբ. «Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, պետք է նայել: Դա զուտ իրավական հարց է, որին այս պահին չեմ կարող պատասխանել: Կդիտարկենք առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)