United Airlines-ն աշխատակիցներին իրենց հաշվին արձակուրդ կուղարկի կորոնավիրուսի պատճառով
ԱյլUnited Airlines ամերիկյան ավիաընկերությունն ապրիլից կկրճատի չվերթների թիվը, կդադարեցնի նոր աշխատակիցների ընդունումը, իսկ գործող աշխատողներին խնդրում է կամավոր չվճարվող արձակուրդ գնալ կորոնավիրուսի պատճառով թռիչքների պահանջարկի կրճատման ֆոնին:
Ընկերությունը հայտնել է, որ միջազգային փոխադրումները կկրճատվեն 20 տոկոսով, այդ թվում՝ դեպի Ասիա՝ 50 տոկոսով, դեպի Եվրոպա՝ 10 տոկոսով, դեպի Լատինական Ամերիկա՝ 5 տոկոսով:
United Airlines-ն առաջինը կդառնա ԱՄՆ-ի ավիափոխադրողների շրջանում, որը կնվազեցնի չվերթների թիվը երկրի ներսում, նշում է AP-ն: Ավելի վաղ գերմանական Lufthansa-ն հայտարարել է, որ ժամանակավորապես չվացուցակից 150 ինքնաթիռ դուրս կբերի պահանջարկի անկման պատճառով:
Flybe բրիտանական տարածաշրջանային ավիափոխադրողը կորոնավիրուսի բռնկումն է համարել սնանկացման պատճառներից մեկը: Մարտի 5-ին ավիաընկերությունն անցել է արտաքին կառավարման ներքո եւ չեղարկել բոլոր թռիչքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: