Հրայր Թովմասյանը հիշում է՝ գնացել էին սպարապետի մոտ՝ ընտրական օրենսգիրք ներկայացնելու
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առիթով Եռաբլուրում էր:
24news-ի հետ զրույցում Թովմասյանը նշել է, որ շատ չի շփվել Վազգեն Սարգսյանի հետ, սակայն մի քանի շփումները բավարար են, որպեսզի հասկանալի լիներ, թե նրա մեջ որքան հայրենիք կար, ինչպես էր ոտքերով հողի մեջ, որքան էր սիրում հայրենիքը. «Ուժեղ մարդ էր: Մեզ համար, մեր պետականության համար նրա կորուստը մեծ կորուստ էր: Նա մարդ էր, ով կարող էր շատ բան տալ մեր երկրին: Ցավ եմ ապրում: Դժվար է»:
Թովմասյանը, հիշելով անցյալի պատմությունները, մի դեպք է պատմել, որը տեղի է ունեցել 1998 թվականին. «Նա Պաշտպանությայն նախարար էր: Զանգել էր Վիկտոր Դալլաքյանին ու ասել, որ Ընտրական օրենսգիրքը տանեն, նայի: Գնացինք ՊՆ նրա մոտ, փոքրիկ սեղան էր, հաց կերանք, հետո ասաց, որ կարող ենք գնալ: Հարցրեցինք՝ բա Ընտրական օրենսգի՞րքը: Վերցրեց, թերթեց ու ասաց՝ լավ է: Դալլաքյանը հարցրեց՝ շեֆ բա չեք նայո՞ւմ: Ասաց՝ չէ, զուտ ֆիզիկապես ուզել էր տեսնել կա, թե՝ ոչ: Ասաց՝ մեկ-մեկ զեկուցում են, որ կազարմա են սարքել, սակայն գնում տեսնում է, որ հիմքերն էլ չկան:
Էլի են եղել այդ կարգի շփումներ: Դժվար է: Բնականաբար ավելի դժվար է հարազատների համար, իսկ մեզ համար մեծ կորուստ է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)