«Իրավունք». Նախագահի թռնելու թեման լրջանում է
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս ամիսներ առաջ աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի ժամանակ:
Նա մասնավորապես, նշել է. «Երբ ատ մոտ էի երազանքիս իրականացմանը եւ ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ: Սակայն շարունակում եմ երազել եւ գուցե լինեմ առաջին նախագահը, որ կթռչի տիեզերք»:
Ասվածը, թվում է թե, անլուրջ է, սակայն պարզվում է՝ ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին:
Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
Ըստ նախագծի՝ փոփոխություններն ու լրացումները վերաբերում էին տիեզերական ոլորտում բարձր տեխնոլոգիական ընկերություններին հարկային արտոնություններ տալուն եւ այն լիցենզավորման ոլորտ տեղափոխելուն»: