Մարդու իրավունքների պաշտպանը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցություններ տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական դատարանի կողմից ընդգծվել է այս պրակտիկայի և այն շարունակելու կարևորությունը դատարանի համար, ինչպես նաև ընդգծվել է այդ միջնորդությունների բարձր մասնագիտական որակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)