Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Ալիև․ Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար մատակարարումների հուսալի աղբյուր Բազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ են Ադրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ Աբրահամյան Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես ինքնիշխան պետություն չէ Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին 

ԱԺ-ն ընդունեց պատգամավորների՝ կալանավորվածներին տեսակցելու իրավունքին առնչվող օրինագիծը

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ անարգել տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ սահմանված է տեսակցության արգելք:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել էր, որ ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրեր այցելության իրավունք ունեն մի շարք սուբյեկտներ՝ այդ թվում նաև ԱԺ պատգամավորը և նախագահը: Սակայն իրավակիրառ պրակտիկայում խնդիրների առաջ ենք կանգնում: Այդ հիմնարկներ այցելության ժամանակ հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, բայց չի թույլատրում շփվել պահվող անձանց հետ՝ պատճառաբանելով, որ հոդվածում գրված է միայն մուտքի ու ելքի հնարավորության մասին: Առաջարկվում է, որ օրենքում ֆիքսվի, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի սահամանփակել 48-րդ հոդվածում նշված անձանց` պատգամավորների, նախագահի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, վարչապետի և այլնի տեսակցության իրավունքը:  Բացառություն է սահմանվում, որով այդ անձինք չպետք է տվյալ գործով շահագրգռվածություն ունենան, օրինակ` վկա լինեն:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը պարզաբանել էր, որ նախագիծը վերաբերում է  ձերբակալված կամ կալանավորված այն անձանց միայն, որոնց տեսակցությունների վրա վարույթ իրականացնող մարմնի կողմից դրված է արգելք: Գործող կարգավորումների համաձայն՝ անձը, որի տեսակցությունները սահմանափակված են, անարգել տեսակցելու իրավունք ունի միայն ՄԻՊ-ի, նրա գրասենյակի ներկայացուցչի և սեփական պաշտպանի հետ: Պատգամավորները, ՍԴ-ի նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, ԶԼՄ ներկայացուցչները և այլ սուբյեկտներ այսօր ունեն քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտքի և ելքի իրավունք, որը չի ենթադրում տեսակցության իրավունք:

Նախագծի քվեարկությունից առաջ պատգամավորները վարման կարգով ձայն խնդրեցին, և երկար քննարկումներ, հակադրվող ելույթներ ունեցան նախագծի շուրջ:

«Իմ քայլ»-ից Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց մերժել նախագիծը, որովհետև նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց հետ: «Խնդիր է առաջանում միայն այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ տեսակցելու սահմանափակում է դրված լինում, բայց այս նախագիծը այս հարցը չի կարգավորում»,-նշեց նա:

Սակայն նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:

ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրենքն ունի պատմություն: «Պատգամավորներն անարգել տեսակցել են մինչև այն պահը, երբ ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը մեծացավ: Եվ արդարադատության մի նախարար սկսեց մեկնաբանել, որ իրավունք չունենք, քանի որ քննիչի արգելք կա: Եվ այդ ժամանակ հստակեցման խնդիր առաջացավ, և նախաձեռնություն հանդես բերվեց, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր «Ելք» դաշինքի ժամանակ: Պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք, ունեն անարգել հանդիպելու իրավունք: Սակայն օրենքը Արդարադատության նախարարության կողմից մեկնաբանվում է այնպես, որ քննիչի արգելքի դեպքում չեն կարող թույլ տալ: Բայց քննիչի արգելքը վերաբերում է այն մարդկանց, որոնք կարող են ինֆորմացիա փոխանակել և դա դուրս հանել»:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրեն բազմիցս արգելել են մտնել քրեակատարողական հիմնարկներ:

Այնուամենայնիվ, նախագիծը ստացավ 70 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայներ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունիցԱլիև․ Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար մատակարարումների հուսալի աղբյուրԲազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ ենԱդրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ ԱբրահամյանԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես ինքնիշխան պետություն չէԱրագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը
Ամենադիտված