Մի՞թե պարզ չէ, որ սփյուռքահայ մասնագետների մեջ կարող են լինել հետախույզներ․ Արմեն Այվազյան
Բլոգոսֆերա
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԱԱԾ-ԻՆ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ՞ ՄՏԱՀՈԳՈՒՄ
«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը... Ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր նախարարություններում եւ կառավարությանն առնթեր մարմիններում» (https://news.am/arm/news/564367.html)։
ՀԱՐՑԵՐ. Իսկ մի՞թե պարզ չէ, որ այդ սփյուռքահայ մասնագետների մեջ կարող են լինել օտար պետությունների բազմաթիվ հետախույզներ։
Ո՞վ և ինչպե՞ս է նրանց ստուգելու, եթե նրանց տեղավորելու (ավելի ճիշտ՝ ՆԵՐԴՆԵԼՈՒ) են «գրեթե բոլոր նախարարություններում եւ կառավարությանն առնթեր մարմիններում»։
Թե՞ Հայաստանում արդեն վերացվում է «պետական գաղտնիք» հասկացությունը։ ԱԱԾ-ին այս հարցերը մի՞թե չեն հուզում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)