Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած 

էժան մանիպուլյացիոն ելույթները չեն կարող հարգանք ավելացնել Գևորգ Պապոյանին. ԼՀԿ պատգամավոր

Բլոգոսֆերա

Ճանաչելով Գևորգ Պապոյանին, կարող եմ ասել, որ նման էժան մանիպուլյացիա պարունակող ելույթները որևէ կերպ չեն կարող հարգանք և հեղինակություն ավելացնել իրեն: Վստահաբար դա չի սրբագրի նաև իր կուսակցական կրծքանշանը փոխելու հանգամանքը։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին, որտեղ վերջինս հիշատակել էր, որ «Լուսավոր Հայաստանի» շատ անդամներ նախկինների օրոք պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում ոստիկանապետ, նախագահի շխատակազմում վարչության մեջ եւ այլն։ Նա մասնավորապես նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր լսեցի պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթի ձայնագրությունը, որը նվիրված էր Լուսավոր Հայաստան խմբակցության թիմին՝ ի պատասխան իրեն հասցեագրված կուսակցական կրծքանշաններ փոխելու փաստի մատնանշմանը:

Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել երիտասարդ իմ գործընկերոջը մեկ այլ քաղաքական թիմի պրոֆեսիոնալիզմը հաստատող փորձառության կենսագրական փաստեր մեջբերելու համար, քանի որ նա նշում էր նախկինում մեր կողմից տարբեր պաշտոններ զբաղեցնելու մասին:

Միևնույն ժամանակ, քանի որ ելույթը ակնհայտորեն ուներ հանրությանը մոլորության և թյուրիմացության մեջ գցելու նպատակ, հարկ եմ համարում արձագանքել և ասել հետևյալը.

1.Փոքր-ինչ պետական կառավարման համակարգից պատկերացում ունեցող մարդիկ գիտեն, որ ոստիկանությունում ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, համայնքային ծառայությունը և ԿԲ-ում աշխատանքը, որոնք Պապոյանը վկայակոչել է, իր պատկերացմամբ, որպես «վարկաբեկող» հանգամանքներ, դրանք ապաքաղաքական ծառայության տեսակներ են և կրում են պրոֆեսիոնալ (մասնագիտական) բնույթ: Այդ ծառայողները պաշտպանված են օրենքով և չեն փոփոխվում քաղաքական ուժերի փոփոխության արդյունքում:

2.Դա նույնն է, ինչ մեղադրես զինվորականին, դիվանագետին կամ բժշկին՝ նախկին իշխանությունների օրոք այդ աշխատանքը կատարելու մեջ: Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնք իրենց պաշտոնները զբաղեցնում են մրցութային սկզբունքով, ներկայումս հանդիսանում են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ, և դա նորմալ է. հաշվապահը, իրավաբանը, տնտեսագետը մնում են այդպիսին՝ անկախ քաղաքական դեմքերի փոփոխությունից: ԱԺ աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են իրենց ծառայությունը բոլոր գումարման ԱԺ-ների օրոք, և երբևէ որևէ մեկի մտքով չի կարող անցնել մեղադրել նրանց դրա համար: Դա անհեթեթություն կլիներ:

3.Լուսավոր Հայաստան խմբակցության թիմում չկան մարդիկ, ովքեր կուսակցական կամ քաղաքական պատասխանատվություն են կիսել նախկին իշխանությունների հետ, չկան իրենց անցած ուղուց ամաչող մարդիկ: Անձամբ ես կարող եմ ասել, որ հպարտ եմ իմ անցած ճանապարհով, վստահ եմ, որ իմ թիմակիցները ևս:

4.Ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է վարկաբեկիչ՝ նախկինում ոստիկան և քաղաքացիական ծառայող հանդիսանալը, թե՞ օրվա իշխանության օգտին կուսակցական կրծքանշաններ փոխելը:

5.Կցանկանայի նաև իմանալ, արդյոք Գևորգը խոսե՞լ է իր թիմակիցների հետ, կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր համաձայն են իր ելույթի բովանդակության և անհաջող զուգահեռներ տանելու հետ:

6.Ճանաչելով Գևորգ Պապոյանին, կարող եմ ասել, որ նման էժան մանիպուլյացիա պարունակող ելույթները որևէ կերպ չեն կարող հարգանք և հեղինակություն ավելացնել իրեն: Վստահաբար դա չի սրբագրի նաև իր կուսակցական կրծքանշանը փոխելու հանգամանքը: Շատ ավելի ճիշտ կլիներ նախկինում կուսակցական դառնալու փաստը ընդամենը հիմնավորել ոչ թե «ընկերոջը ընդառաջելու» կեղծ թեզով, այլ ավելի երիտասարդ տարիքում ուղղակի հավատալով, իսկ հետագայում իր մոտեցումները վերանայելու հանգամանքով: Առնվազն դա կհնչի շատ ավելի ազնիվ և հանրության համար ընկալելի:

7.Թեև շատերը գտնում են, որ նման արժեքներ կրող մարդիկ հեշտությամբ կրծքանշանները կփոխեն նաև հաջորդ իշխանությունների օրոք, ես ուզում եմ հավատալ, որ Գևորգը այդ տեսակի մարդկանցից չէ:

8.Ես ընդամենը կոչ կանեի իմ կրտսեր գործընկերոջը՝ իրեն ոչ վայել ցածրորակ և մանիպուլյատիվ նման ելույթներով ինքնահաստատվելու փորձեր չանել, որքան էլ այն գայթակղիչ թվա, այն էլ Լուսավոր Հայաստան խմբակցության թիմի պրոֆեսիոնալիզմի մասին վկայող փաստերը հանրությանը մոլորեցնող լույսի ներքո ներկայացնելու միջոցով:

Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ՝ կոչ եմ անում մնալ ազնիվ և կառուցողական բանավեճի շրջանակներում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո
Ամենադիտված