Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակները Հայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնում Գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակ Բերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանը Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ 5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում Փաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ Աբրահամյան Հետապնդումն ավարտվեց ողբերգությամբ․ 7 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են ոստիկանական մեքենայի հետ «Volkswagen»-ի բախման հետևանքով 

2019-ին ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 8.8 %-ով. Դատախազություն

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Քննարկվել և ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:

Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ հանցագործությունների տեսակների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների կանխման, հակազդման, բացահայտման, հանցագործություններին նպաստող պատճառների վերացման ուղղություններով կատարված աշխատանքների վրա ներազդող գործոնները, դատախազության գործունեության հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:

2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 8.8 %-ով:   Հանցագործությունների դեպքերի աճը տեղի է ունեցել առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների աճի հաշվին, որոնք կազմել են ընդհանուր հանցագործությունների համապատասխանաբար 27.8%-ը և 16.7%-ը: էական նվազում է արձանագրվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով, որի պայմաններում, սակայն, 2018թ. համեմատ 34.3 տոկոսով աճել են սպանությունների դեպքերը: Որոշակիորեն ավելացել են նաև սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության դեպքերը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հանցավորության շարժընթացում արձանագրված միտումներին՝ դրանք խիստ մտահոգիչ է համարել՝ նշելով, որ նպաստող ավանդական գործոնների համակողմանի վերլուծությունը վկայում է, որ հատկապես առաջնային ուշադրության է պետք արժանացնել քրեական հետապնդման բոլոր մարմինների աշխատանքում առկա որոշակի թերացումներին: Գլխավոր դատախազը հատկապես դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց անհապաղ ձեռնամուխ լինել հատկապես մեծ վտանգավորություն ներկայացնող նշված հանցատեսակներով խորը և համակողմանի վերլուծություններին՝ հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները և դրանց հիման վրա ոչ միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու կոնկրետ և թիրախային հանձնարարություններ տալ, այլև խստորեն հետևել դրանց կատարման ընթացքին: Այս հարցում հետագա թերացումները, դրսևորված անփույթ և անտարբեր վերաբերմունքը՝ անկախ նրանից՝ որ օղակում է արտահայտվում, պետք է արժանանա խիստ իրավական, իսկ հիմքերի դեպքում նաև քրեաիրավական գնահատականի:        

Շարունակվում են լուրջ արդյունքներ արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Ընդհանուր առմամբ 4.7 տոկոսով ավելացել են կոռուպցիոն դեպքերով քրեական վարույթների հարուցումները, 26,6%-ով՝ իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը: Սակայն այս ոլորտում հիմնական դրական որակական տեղաշարժն արձանագրվել է քրեական հետապնդման ոլորտում: Մասնավորապես 2018թ. համեմատ մոտ 59%-ով ավելացել են դատարան ուղարկված կոռուպցիոն գործերը, 68%-ով՝ դատի տրված անձանց թիվը: Միայն վարույթն ավարտված նյութերով, քրեական գործերով և դատարանում  քննված և ավարտված գործերով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը շուրջ 12 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը, իսկ այդ գործերով վերականգնված վնասը նախորդող տարվա համեմատ ավելի է 2.5 անգամ(առավել մանրամասն կհրապարակվի առաջիկայում):

Կոլեգիայի նիստում նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության իրականացրած գործունեության արդյունավետությունը: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 939 իրավախախտում, հարուցվել 228 քրեական գործ, 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար:  Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 33 մլրդ. դրամ, վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած նշված ոլորտներում կատարված հսկայածավալ աշխատանքներին, անհրաժեշտ է մի կողմից ակտիվացնել պետական շահերի պաշտպանության գործառույթի լիարժեք իրացմանն ուղղված դատախազության տարածքային ստորաբաժանումների ջանքերը՝ նախապես հստակեցնելով և թիրախավորելով համապատասխան տարածքաշրջաններին բնորոշ ռիսկային ոլորտները: Բացի այդ, Արթուր Դավթյանը հանձնարարել է առաջնահերթություն սահմանել հստակ պլանավորված գործողությունների միջոցով հանցագործություններով պետությանը պատճառված վնասի հայտնաբերումն ու վերականգնումը, ինչը դառնալու է արդյունավետության գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը: Բացի այդ խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների գերակտիվ գործադրմամբ նպաստել կոռուպցիոն քրեական գործերով քննությունների հնարավորինս արագ հանգուցալուծմանը և բավարար ապացուցողական բազայի ձևավորմամբ մեղադրական եզրակացություններով գործերը դատարան ուղարկելուն: Ընդ որում՝ շեշտը դրվել է կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ անցնող անձանց կողմից թաքցվող գույքի բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների ձեռնարկման վրա:    

Կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը և հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը:  Նկատի ունենալով, որ առանձին տարածքներում, որտեղ առավել հետևողականություն է դրսևորվել դատախազության նախաձեռնությամբ անվտանգության տեխնիկական միջոցների տեղադրման հարցում, նկատվել է ինչպես բնակարանային գողությունների նվազման, այնպես էլ բացահայտման ցուցանիշների բարելավման միտում, հանձնարարվել է ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները նաև մյուս տարածքներում՝ գործակցության դաշտ ներգրավելով ՏԻՄ-երին և իրավասու այլ մարմիններին:

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարևորել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության և պատժի նպատակների իրականացման ներդաշնակության ապահովումը՝ դատախազական գործառույթների բացարձակ իրավաչափ իրականացմամբ:  

Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ, անդրադարձել, մասնավորապես, քրեական ենթամշակույթի նկատմամբ լիարժեք անհանդուրժողականության անհրաժեշտությանը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակներըՀայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնումԳիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակԲերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Սպիտակ տանը պարասրահի կառուցմանըԵրևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. ՄանրամասներԲժիշկը նշել է գլխուղեղի ուռուցքի անսովոր ախտանիշը5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումՄանկական հագուստի չափազանց բաց դիզայնը բուռն քննարկումների պատճառ է դարձելՓաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ ԱբրահամյանԵՄ-ին կոչ են արել համաձայնեցնել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում դիրքորոշումներըՀետապնդումն ավարտվեց ողբերգությամբ․ 7 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են ոստիկանական մեքենայի հետ «Volkswagen»-ի բախման հետևանքով ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացելՉինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանելՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններինՈւժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերիցԱմուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգըՆեթանյահուն վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի. Թուրքիայի խորհրդարանՆման սրիկաների համար ներում չկա. ՄեդվեդևՂազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել ՍահմանադրությունըԵվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր ենԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփՀարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. ԻսպանիաԶախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. ԹրամփՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)Թրամփը բացատրել է` ինչ պայմաններում կարող են իրեն իմպիչմենտի ենթարկելՈստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Թրամփը մերժում է այն ենթադրությունները, թե ԱՄՆ ռազմական հնարավորությունները թույլ են«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ ԶախարովաՌուսաստանում հինգ տարում ավելի քան 230 նավ է կառուցվելՖին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասինԹրամփը հայտնել է` ինչն իրեն կուրախացնիՊետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամովԶախարովան գերմանացիներին խորհուրդ է տվել կենտրոնանալ սեփական խնդիրների վրաՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվելTikTok-ը երեխաների տվյալների գաղտնիության գործով ԱՄՆ-ին կվճարի 400 մլն դոլարԹրամփը Հորմուզի նեղուցն անվանել է ԱՄՆ տարածք
Ամենադիտված