Բրյուսելում վարչապետ Փաշինյանի հանդիպումներն անցել են կառուցողական և արդյունավետ մթնոլորտում․ խոսնակ
Բլոգոսֆերա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում նախատեսված բոլոր հանդիպումներն անցել են կառուցողական և արդյունավետ մթնոլորտում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ տարվող աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտին վերաբերող հարցեր (մանրամասն կարող եք ծանոթանալ primeminister.am կայքում)։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնել են, որ աջակցում և աջակցելու են Հայաստանի տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումների սահուն իրականացմանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)