Ադրբեջանում ՄԹ դեսպանը «ԼՂ ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ քննարկել է հակամարտության կարգավորումը
Բլոգոսֆերա
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կցել է լուսանկար և գրել, որ Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարպը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ ու քննարկել հակամարտության կարգավորումը:
«Իսկ սա արդեն ՄԹ դեսպանն է Ադրբեջանում, ով մեզ բոլորիս հայտնում է, որ հանդիպել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցչի հետ ու քննարկել հակամարտության կարգավորումը: Ինձ թվում է տվյալ պահին ճիշտ կլինի Արցախի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները արտահայտվեն տվյալ կապակցությամբ ու հստակ դիրքորոշում ունենան ադրբեջանցիներին` Զանգելան վերադարձնելու պլանի շուրջ»,- գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևի հետ: Այս մասին տեղեկացնող գրառումը հրապարակվել է Թուրալ Գանջալիևի թվիթերյան էջում, սակայն ավելի ուշ գրառումը հեռացվել է։
Bu gün Dağlıq Qarabağın azərbaycanlı icmasının rəhbəri, millət vəkili Tural Gəncəliyev ilə tanışlıq xarakterli görüşüm oldu. Dağlıq Qarabağ münaqişəsinin sülh yolu ilə həlli yolları və icmanın bu işə verə biləcəyi töhvələri müzakirə etdim. pic.twitter.com/WHKSlQLoWG
— James Sharp (@JamesSharpFCO) March 10, 2020


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)