Արմեն Թավադյանն ազատ արձակվեց
Իրավունք
«5-րդ հեռուստաալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը, դատարանի որոշմամբ, ազատ կարձակվի: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Փաստանը նշեց, որ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը, մերժել քննիչի միջնորդությունը, որը վերաբերում էր կալանքը երկարացնելուն:
«Հիմա կգնանք «Երևան Կենտրոն» ՔԿՀ: Պարոն Թավադյանը ժամերի ընթացքում կլինի ազատության մեջ»,-ասաց Խուդոյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան