«Պատրիարխալ հասարակության մեջ կին լինելը դժվար ա»
Բլոգոսֆերա
Վազգեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Պատրիարխալ հասարակության մեջ կին լինելը դժվար ա: Պատրիարխալ հասարակության մեջ, որտեղ շատ կարևոր ա թե «հարևանը ի՞նչ կմտածի»՝ շատ ավելի դժվար ա:
Ինչ արվում ա մեր մոտ, արվում ա ելնելով նրանից, թե «հարևանները ի՞նչ կմտածեն» ու չի արվում, որպեսզի «հանկարծ հարևանները չմտածեն թե...»:
.
Երբ երիտասարդ աղջիկը մեկի ձեռքը բռնած ինչ-որ տեղ զբոսնում ա՝ ոչինչ, բայց եթե տենց եկավ շենք, պետք ա մի բան անել, որ «հանկարծ հարևանները չմտածեն թե»: Մեր մոտ նույնիսկ հարսանիքից առաջ մի հատ լավ տաշի տուշիով աղջկան շենքից հանելն ու հայաթում մի 30 րոպե շուխուր անելն ա նրա համար, որ «հարևանները տեսնեն ու իմանան»: Չմտածեն էլի նենց գնացել մեկի հետ ապրում ա, այլ տեսնեն, որ սաղ «օրինական ա», չնայած նրան, որ օրինական ԶԱԳՍ-ով գրանցումն ա, որը մեծամասամբ չի արվում:
.
Ադաթի ուժը էնքան մեծ ա մեր մոտ, որ օրինական իրար հետ կենակցելը չի ասոցացվում ամուսնությունը օրինական գրանցելու հետ, այլ հենց շուխուրով հարևանների մոտ «ձևակերպելու» տարբերակով ա արվում: Ես ընկերներ ունեմ, որոնք հարսանիք չեն արել, գնացել ԶԱԳՍում գրանցվել ու սկսել են իրար հետ ապրել, բայց դա ծնողների ու հարևանների կողմից ոչ միանշանակ ու բացասական վերաբերմունքի ա արժանացել:
.
Այո, բակում կարմիր թշերով տաշի գոռացող կնանիք ավելի համոզիչ են, քան անձնագրի կնիքը: Դրա համար, երբ չափահաս կինը որոշում ա մեկի հետ ապրի առանց տաշի տուշիի՝ ինքը ավտոմատ դառնում ա «փչացած»: Ոչ թե առանց օրինական ձևակերպվելու, այլ հենց բուն առանց տաշի տուշիի, որովհետև եթե բակում տաշի տուշի անելով գնա ու առանց ձևակերպվելու ապրի՝ կասեն ամուսնացած ա:
.
Էդ «հարևանն ինչ կասի» սկզբունքը էնքան ուժեղ ա, որ շատ ժամանակ հարազատները տենց կնոջից երես են թեքում, որ հանկարծ հարևանները իրանց մասին էլ մի բան չասեն: Ու տենց մարդիկ դառնում են հասարակության զոհ: Ոչ մի հարևան, որը սովորաբար մի բան ասում ա, ու որի կարծիքին էդքան նայում են, երբեք սկի չի էլ միջամտի ու էդպես ապրող կնոջը չի պաշտպանի, եթե նույնիսկ ծեծելով սպանեն:
.
Էսօր գյումրիում ծեծելով սպանած 45-ամյա կնոջ թաղումը կազմակերպել ա Գյումրու քաղաքապետարանը: Հարզատները կարան հանգիստ լինեն, որ հարևանները իրենց մասին բան չեն ասի: Շատերը կարող ա դրվատանքի խոսքեր էլ ասեն: Թաղմանը ներկա են եղել Լենա Նազարյանը, վարչապետի նորանշանակ մամլո խոսնակը, Շիրակի մարզպետը ու Գյումրու քաղաքապետը(ու ևս մի քանի հոգի):
.
Մենք ամեն մեկս մյուսի հարևանն ենք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)